Երկուշաբթի, 18 նոյեմբերի

Նադեժդա Սարգսյան. «Ո՞ւր են գնացել մեր sms-ները»



Նադեժդա Սարգսյանը և նրա իրավաբանը` Վրեժ Կիրակոսյանը պատրաստվում են դիմել դատարան` «Եվրատեսիլի» նախընտրական փուլի քվեարկության արդյունքները ստանալու համար: Նադեժդա Սարգսյանը «հուսով է, վստահում է և համոզված» է, որ արդարություն կլինի: Իսկ դատարանի կողմից հայցադիմումը չբավարարելու դեպքում նա չի պատրաստվում դիմել այլ ատյաններ: 2525 համարով գիծը տրամադրվել է «Ինտեռմոբ» կազմակերպությանը: 1 րոպեում, ըստ Նադեժդա Սարգսյանի ուսումնասիրության, 75.000 ձայն անխափան կարող է մտնել «սերվեր» : Նադեժդա Սարգսյանը և իր իրավաբանը դիմել են Հայաստանի երեք բջջային օպերատորներին քվեարկության մասին տեղեկություններ ստանալու խնդրանքով: Նրանք սպասում են «Բիլայն»-ի պատասխանին: Մյուս բջջային օպերատորներից պատասխանել էին, որ իրենց մոտ չկա ֆիքսված, թե տվյալ հաղորդագրությունը ում օգտին է, Նադեժդա Սարգսյանն էլ հարցնում է, թե այդ դեպքում եթե բովանդակությունը իրենք չգիտեն, սերվերը ինչպես է այն տեղադրում. «Ո՞ւր են գնացել մեր sms-ները»,- հարցնում է երգչուհու մայրը: Նրանք նաև դիմել են «Ինտեռմոբ» կազմակերպությանը` 2525 համարին ուղարկված հաղորդագրությունների մասին տեղեկանալու համար: Կազմակերպությունից նրանց նախ ասել են, որ կպատասխանեն 3 օրից, ապա` 6 օրից: Երեկ լրացավ 6 օրը, բայց Էմմին և Միհրանը այդպես էլ ոչ մի պատասխան չեն ստացել: Նադեժդա Սարգսյանը նշում է, որ դա է պատճառը, որ հենց այսօր են ասուլիս հրավիրել: Նադեժդա Սարգսյանը չի հավատում, որ Էմմին կարող է ընդամենը 1400 հաղորդագրություն ստանալ, երբ ունի 14,602 «Ֆան կլուբի անդամներ»: Երգչուհու մայրը նաև նշում է, որ թե Էմմին, թե Ռազմիկը մասնակցել են բազմաթիվ համերգների, միջոցառումների և կարող էին ստանալ ավելի շատ հաղորդագրություններ: Էմմին և Միհրանը, ինչպես նաև Ռազմիկ Ամյանը խնդրել էին, որ «սերվերի» մոտ ունենան իրենց ներկայացուցիչները «Այդ քվեարկությունները տեղի չունեցան»,- ասաց Նադեժդա Սարգսյանը: Նադեժդա Սարգսյանի իրավաբանը`Վրեժ Կիրակոսյանը, նշում է, որ քվեարկությանը ներկա էր ոչ միայն իրավաբանը, այլև համակարգչային մասնագետը: Նրանց սակայն հայտնել էին, որ սերվերը գտնվում է Ղազախստանում և իրենք չեն կարող սերվերի մոտ լինել. «Երբ տրվեց ստարտը, ստացանք sms-ներ, բայց մինչ այսօր այդ համակարգիչը restart է լինում: Ստոպից հետո ասացին, որ սերվերի վրա կուտակված sms-ները այդպես էլ չեկան»,- նշեց Վրեժ Կիրակոսյանը: Ըստ նրա` «Եվրատեսիլ»-ի հայկական կանոնների մեջ բավական բաց տեղեր կան: Նադեժդա Սարգսյանը վերջում, Էմմի բոլոր երկրպագուներին հանդարտության կոչ արեց, որ չդիմեն ծայրահեղ քայլերի:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված