ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

«Մենք ջանքեր կգործադրենք` սահմանի բացման ուղղությամբ»



«Հայ իրանական հարաբերությունները պատմական բնույթ ունեն»,- նշեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայանը: Դեսպանը առանձնացրեց հատկապես տնտեսական համագործակցությունը և շատ բարձր գնահատեց միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի ժամանակ ստորագրված հուշագիրը: Նա նշեց, որ մասնակցում է ռազմավարական բնույթի նախագծերի քննարկումների: Անցյալ տարի առևտրատնտեսական ծավալը նվազել  էր ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով: Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա Իրանի դեսպանը նշեց, որ Հայաստանը և Իրանը լավ բանաձև կիրառեցին` գազ էներգիայի փոխարեն: Հայաստանի տարբեր բուհերում սովորում են մոտ 1800 իրանցի ուսանողներ, այդ առթիվ դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և բուհերի ղեկավարներին: Անդրադառնալով `Հայաստանի դիպլոմների Իրանում ճանաչման խնդրին` Սեյիդ Ալի Սաղայանը նշեց, որ խնդիրը ավելի շատ տեխնիկական է, մոտ ապագայում Կրթության նախարար Արմեն Աշոտյանը կմեկնի Իրան, որտեղ կքննարկվի նաև այդ հարցը: «Մենք թե նախկին, թե ներկայիս նախագահների հետ ջերմ հարաբերություններ ենք ունեցել: Ռոբերտ Քոչարյանը մեծ ներդրում է ունեցել հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում, դրա համար էլ Իրանի նախագահը նրան հրավիրել էր Իրան»,- անդրադառնալով վերջերս Ռոբերտ Քոչարյանի այցելությանը Իրան` նշեց Սեյիդ Ալի Սաղայանը: Դեսպանն ասաց, որ այդ այցի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ, բանակցություններ, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություններ ունեցող հարցեր: «Մենք միշտ կարևորել ենք, որ հարևանները իրենց հարաբերությունները կարգավորեն: Այդ ուղղությամբ պետք է առավելագույն ջանքեր գործադրենք: Իրանը բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ունի, և մենք ջանքեր կգործադրենք սահմանի բացման ուղղությամբ»,- նշեց Սեյիդ Ալի Սաղայանը: Դեսպանն ասաց, որ ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը, Իրանը պաշտպանել է և պաշտպանելու է: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա, ըստ դեսպանի, Իրանը կողմ է խնդրի կարգավորմանը երկխոսության միջոցով. «Ղարաբաղյան հարցը երկար պատմություն ունիմ և Իրանը ներդրում է ունեցել, որ հրադադար լինի»: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսելուն, ապա Իրանի դեսպանը բացառեց այն` նշելով, որ իրենք կողմ են երկխոսության շրջանակներում հարցի կարգավորմանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված