ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Էմմի. «Ես իմ հաղթանակը նվիրում եմ նրանց»



Հայաստանը «Եվրատեսիլ 2010»-ին կներկայացնի երգչուհի Եվա Ռիվասը: Փետրվարի 14-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը, որը ուղիղ եթերով հեռարձակվում էր Հանրային հեռուստատեսությամբ: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներն էին` Anothеr Story Rock-band խումբը, Անի Արզումանյանը, Մելինե Բեգլարյանը, Էմմին և Միհրանը, Նիք Էգիբյանը, Դավիթ Աշոտյանը, Մարիա Կիզիրյանը, Ռազմիկ Ամյանը, Եվա Ռիվասը: Հիմնական մրցակցությունը Էմմի և Եվա Ռիվասի մեջև էր: Նշենք, որ թե կուլիսներում, թե ճաշարանում, և թե դահլիճում կարելի էր հանդիպել Եվա Ռիվասի թիմին` հիմնականում արական սեռի 15 և ավելի տարիք ունեցող մարդկանց, որոնք կրում էին «Եվրատեսիլ, Եվա Ռիվաս» գրությամբ շապիկներ: Նման շապիկ կրում էր նաև երգիչ Անդրեն, ով որոշել էր հենց նույն շապիկով ելույթ ունենալ: Ինչպես «Հետք»-ին փոխանցեց երգիչը, երբ ինքն էր գնում Եվրատեսիլ, իր կողքին շատ քիչ մարդ էր կանգնած, և ինքը հոգնել է քավոր-սանիկ հարաբերություններից: Իսկ թե ինչու է հենց Եվա Ռիվասի կողմից, նա ասաց, որ երգչուհու երգը գրել են այնպիսի կոմպոզիտորներ (Կարեն Կավալերյան և Արմեն Մարտիրոսյան), որոնց դեմ բոլորն անզոր են: Նշենք, որ դեռևս ապրիլին Անդրեն հայտարարել էր, որ «Եվրատեսիլ»-ում տեսնում է Եվա Ռիվասին: Նա նաև նշեց, որ Էմմին լավ երգչուհի է, Միհրանը` լավ պարող, բայց «անհամեմատելի են նրանց երգերը»: Անդրեի կարծիքով` Եվա Ռիվասը առնվազն երկրորդ կամ երրորդ տեղը կզբաղեցնի: Երգիչը Հայաստանը «Եվրատեսիլ»-ում նորից ներկայացնելու ցանկություն հայտնեց. «Իմ ուզած երգով կցանկանայի ներկայանալ մյուս կամ դրան հաջորդող տարում»,- նշեց Անդրեն: Երեկ ելույթ ունեցան նաև «Եվրատեսիլ»-ում Հայաստանն արդեն ներկայացրած մյուս մասնակիցները` Սիրուշոն, Ինգա և Անուշ Արշակյանները: Արշակյան քույրերը «Հետք»-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք կցանկանային, որ «Եվրատեսիլ»-ին Հայաստանը ներկայացներին Էմմին և Միհրանը կամ Ռազմիկ Ամյանը. «Ինչու չէ` նաև Եվա Ռիվասը»: Երբ բոլոր մասնակիցները պարողների հետ բեմ բարձրացան` լսելու հաղթողի անունը, Եվա Ռիվասի հետ բեմ բարձրացան նաև երգի հեղինակները, պրոդյուսերը: Եվա Ռիվասի անունը լսելուց հետո Էմմին հեռացավ բեմից: Երկար ժամանակ նա դուրս չէր գալիս սենյակից: Էմիի երկրապագուները ուզում էին նրան տեսնել, բայց ոստիկանները թույլ չէին տալիս: Էմիի երկրպագուներից մի աղջիկ անգամ լաց էր լինում: Ոստիկանը նրան ասաց. «Աղջիկ ջան, թաղո՞ւմ է, որ լացում ես, բեր ես ստորագրեմ, գնա»: Էմմին դուրս եկավ սենյակից, և իր երկրպագուների հետ սկսեց «Հեյ-հեյ» երգել, իսկ դռնից այն կողմ` Եվա Ռիվասի ասուլիսն էր: Էմմին ասաց. «Ես իմ հաղթանակը նվիրում եմ նրանց»: Միհրանը նշեց, որ այլևս իրեն Հայաստանում չենք տեսնի. եթե անգամ Միհրանը գնա «Եվրատեսիլ», ապա չի ներկայացնի Հայաստանը: Ռազմիկ Ամյանը առանձանպես չէր տխրել, ուրախ-ուրախ երգեց և ուրախ-ուրախ էլ բեմից եկավ կուլիսներ:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված