Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Արձանագրություններն ԱԺ ուղարկելու մասին լուրերն անհիմն են



ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, թե Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրություններն ուղարկել է Ազգային ժողով վավերացման գործընթացը սկսելու համար: Այսօր կայքերից մեկը գրել էր, որ Սերժ Սարգսյանն արձանագրություններն ուղարկել է ԱԺ վավերացման գործընթացը սկսելու համար: Ըստ այդ տեղեկատվության` հարցը ԱԺ-ում ներկայացնելու է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արձանագրությունները երկու օրվա ընթացքում պետք է դնի շրջանառության մեջ: ՀՀ նախագահի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետք»-ին հայտնեցին, որ ըստ նախագահի կարգադրության` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է նախագահի ներկայացուցիչը ԱԺ-ում արձանագրությունները ներկայացնելու համար:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված