Շաբաթ, 16 նոյեմբերի

«Գյուղատնտեսությունը մեռած է, արդյունաբերություն չունենք, իսկ ոչխարներն էլ ծախել ենք»



«Երկուսի ֆինանսական աղբյուրն էլ Միացյալ Նահանգներն են: Այդ կռիվը ոչ թե ժողովրդի համար է, այլ դրսի ուժերի, ոչ մեկը, ոչ մյուսը ընդդիմադիր չեն»,- նման կարծիքի է «Ժառանգություն» և «Դաշնակցություն» կուսակցությունների մասին Տիգրան Կարապետյանը: Այսօր «Հայելի»-ում բանավիճում էին «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը և Հանրապետական կուսակցությունից Լեռնիկ Ալեքսանյանը: «Ժառանգություն» և «Դաշնակցություն» կուսակցությունների մոտեցումները Տ. Կարապետյանը սխալ է համարում: Դաշնակցության պնդման հետ, թե` եթե կուսակցությունը կոալիցիայի մեջ չի, ուրեմն ընդդիմադիր է, Տ. Կարապետյանը համամիտ չէ: Նա չի կիսում նաև «Ժառանգության» մոտեցումը. «9 տարվա ընթացքում ոչ մի օրենք չի ընդունվել ի նպաստ ժողովրդի»,- ասում Կարապետյանը: Լեռնիկ Ալեքսանյանը ևս համաձայն չէ Դաշնակցության վերջին ձևակերպմանը, թե կան ընդդիմադիրներ, ընդդիմախոսներ: Նա առանձնացնում է ընդդիմության տեսակներ` արմատական և այլն: Մեզանում Լեռնիկ Ալեքսանյանը արմատական ընդդիմություն չի տեսնում: «Արմատական ընդդիմությունը պետք է ծրագիր ունենա և կարողանա հասարակական, քաղաքական կարևոր փոփոխություններ անել»,- Լեռնիկ Ալեքսանյանի այս պնդմանը Ժողովրդական կուսակցության նախագահը հակադարձեց նրանով, որ իշխանությունն էլ ծրագիր չունի: Լ. Ալեքսանյանը իշխանության ծրագրից նշեց  դրույթ` տնտեսական համակարգի զարգացումը: Տ. Կարապետյանն էլ նշեց, որ մենք չենք կարող նման ծրագիր ունենալ, քանի որ «գյուղատնտեսությունը մեռած է, արդյունաբերություն չունենք, իսկ ոչխարներն էլ ծախել ենք»: Անդրադառնալով այն հարցին, թե Սահմանադրական դատարանի որոշմամբ թե' Դաշնակցությունը հաղթեց, թե' նախագահը, Տիգրան Կարապետյանը կարծիք հայտնեց, որ մի հարցում երկու հաղթող չի լինում. «Հաղթել է Սերժ Սարգսյանը, և Սահմանադրական դատարանը համարել է, որ իր քայլերը համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը»: Ըստ Տ. Կարապետյանի` Դաշնակցությունը ազգայնական է Հայ դատի և ցեղասպանության հարցում. «Րաֆֆի Հովհաննիսյանը ևս եղել  է Հայ Դատի իրավաբան: Բայց չի կարելի ազգային գաղափարախոսությունը կառուցել միայն Հայ Դատի վրա, որովհետև մենք որպես ազգ պետք է գոյատևենք»,- նշեց Տ. Կարապետյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված