ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Չի բացառվում, որ մյուս տարի ևս A տիպի գրիպը կլինի



Այսօր այս մասին հայտարարեց Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Ինչ վերաբերում է սուր շնչառական հիվանդություններին, ապա դրանց մակարդակի բարձրացում չկա, մեծ բարդություններով հիվանդներ և մահացության նոր դեպքեր ևս չկան: «Փորձը ցույց է տվել, որ մահացության և բարդություններով դեպքերը հիմնականում բժշկին ուշ դիմելու հետևանք են»,- արձանագրում է Թաթուլ Հակոբյանը: «Տամիֆլյուի» կարիք, փոխնախարարի խոսքերով, Հայաստանը չունի: Նոր խմբաքանակ արդեն ներկրվել է: Հարցին, թե ինչ են անելու այդ դեղամիջոցը, Թաթուլ Հակոբյանը նշեց` մյուս տարի կօգտագործենք. «A տիպի գրիպ մարդկությունը վերջին 30 տարիներին չէր տեսել: Չի բացառվում, որ մյուս տարի էլ լինի խոզի գրիպը: Բարեբախտաբար, մեծ համաճարակ չեղավ»,- նշեց Թ. Հակոբյանը: Ինչ վերաբերում է վակցինային, ապա այն գալու է մոտակա շաբաթներին, ամերիկյան ընկերության արտադրանքն է: Պատվաստումները պարտադիր չեն լինելու, պոլիկլինիկայում պատվաստելու են կամավոր սկզբունքով և անվճար: Պատվաստումները պետք է սկսվեին հունվարի վերջին, բայց մի շարք տեխնիկական պատճառներով դրանք հետաձգվում են: Թաթուլ Հակոբյանը նշում է, որ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ գուցե պետք չէ պատվաստել: Եղանակային պայմանների պատճառով, փոխնախարարի կանխատեսմամբ, սուր շնչառական հիվանդությունները հնարավոր է ավելանան:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված