Երկուշաբթի, 11 նոյեմբերի

Հայաստանի ներկայացուցիչը հայտնի կդառնա փետրվարի 14-ին



Այսօր` ժ. 18:00-ին, կավարտվի «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին մասնակցության համար հայտերի ընդունումը: «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակությունը գլխավորող Դիանա Մնացականյանը «Հետք»-ին ասաց, որ «Եվրատեսիլ» երգի 55-րդ մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու համար արդեն ստացվել են հայտեր, սակայն հայտատուների անունները գաղտնի են պահվում:  «Ես առայժ չեմ կարող ասել, թե ովքեր են հայտ ներկայացրել, եւ քանի հայտ ունենք, քանի որ միջազգային կանոները արգելում են»,- նշեց Դիանա Մնացականյանը: Փետրվարի 2-ից մինչև 10-ը ժյուրին կընտրի 10 լավագույն երգը, իսկ փետրվարի 14-ին` հեռուստատեսային ընտրության փուլում, 50/50 հարաբերակցությամբ (ժյուրի որոշմամբ և ուղարկված հաղորդագրությունների միջոցով), կընտրվի Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնող մասնակիցը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված