ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Ազատամարտիկի մասին օրենքն անհրաժեշտ է



«Ես պատերազմի մասնակից տղաներին բաժանում եմ 3 մասի` 10 տոկոսը, որոնք դարձան իշխանություն (և ես չէի ուզենա` այդպես լիներ), շատ մեծ բանակ, որոնք այսօր ստվերում են, և Ալեքսանդր Թամանյանի թոռը, ով պատերազմում ստացած վերքերի պատճառով և պետության անտարբերության պայմաններում մահացավ: Նա լուրջ ֆիզիկոս էր և զբաղվում էր իր գիտությամբ: Ինձ համար իսկական մարտիկը նա է, ով չի գնում կռիվ փառքի դափնիների համար»,- այսօր «Արմատ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Կարին» ավանդական երգ ու պարի համույթի ղեկավար, Մահապարտների ջոկատի անդամ Գագիկ Գինոսյանը: ՀՀ առաջին ռազմական խորհրդի անդամ, «Արաբկիր» երկրապահ ջոկատի հիմնադիրներից Գևորգ Տեր-Գևորգյանցի խոսքերով` կռվի գնալիս տղաները չեն էլ մտածել պարգևների մասին, բայց այսօր բացասական երևույթ կա. «Մասնակցի վկայականներ են տալիս նրանց, ովքեր պատերազմի հետ առնչություն չունեն: Դա այն դեպքում, երբ շատ շատերը դիմում են` ստանալու համար, բայց մերժվում են: Ես սա գնահատում եմ որպես մեր պատերազմի մասնակից տղաների կենսագրության գողություն»: «Իսկական կռված տղան ոչ մի ակնակալիք չի ունեցել, իսկական հերոսները Եռաբլուրում պառկածներն են»,- նշեց Հայաստանի Ռազմական ոստիկանության մարտիկներից, «Արաբկիր» երկրապահ ջոկատի հիմնադիրներից Սամվել Հարությունյանը: «Սասունցի Դավիթ» ջոկատի 20 -ամյակին նշվել էր, որ իրենք Ազատամարտիկի մասին օրենքի նախագիծ էին մշակել, բայց այդ օրենքի ընդունումն անընդհատ ձգձգվում է: «Արմատ» ակումբում հյուրընկալված ազատամարտիկները նշեցին, որ այդ օրենքի անհրաժեշտությունը կա` նաև ապագա սերնդին ցույց տալու համար, որ պետությունը լուրջ է վերաբերվում ազատամարտիկներին: «Շատ անհրաժեշտ և նույնիսկ ուշացած օրենք է»,- նշեցին բանախոսները: Ըստ նրանց` այդ օրենքը հատկապես անհրաժեշտ է զոհվածների ընտանիքներին, որոնց պետությունը պետք է աջակցի, ոչ թե «լինեն մուրացիկի կարգավիճակում և վատ վերաբերմունքի հանդիպեն»: Ազատամարտիկների կարծիքով` պետք է լինի մի կառույց, որը կզբաղվի զոհվածների ընտանիքներով, ոչ թե «տանեն բրինձ, ձեթ բաժանեն»: Ազատամարտիկները դեմ են որևէ տարածքային զիջման. «Այն սահմանները, որ հիմա կան, իդեալական չեն, ունեն թերություններ: Ցանկալի կլիներ` սահմանը հեռու լիներ Ստեփանակերտից: Ես վստահ եմ, որ նույնիսկ մեկ մետր հանձնելու դեպքում համակարգը կփլուզվի: Որևէ բան հանձնելը կլինի կործանարար»,- նշեց ազատամարտիկ Հայկ Բալանյանը: Գագիկ Գինոսյանի կարծիքով էլ` այսօրվա սահմանները ամենաօպտիմալն են, և շատ կարևոր է ստրատեգիապես անխոցելի Հայաստան ունենալ: Ազատամարտիկները դեմ են մի թիզ հող հանձնելուն` նշելով, որ դրանով ոչ միայն Արցախը կկորցնենք, այլև Հայաստանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված