ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

«Շատ վիրավորական է, որ Սասուն Միքայելյանն այսօր մեզ հետ չէ»



Ասում են ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի մարտական ընկերները` Համլետ Հովսեփյանը և Մանվել Եղիազարյանը: «Ես ցավում եմ Սասուն Միքայելյանի համար, թող մեր ոչ մի մարտական ընկերոջ մատը փուշ չմտնի: Միգուցե քաղաքական մոտիվ կա: Կուզենայի, որ նա այսօր մեր կողքին լիներ և տոներ: Ես ուզում եմ, որ մարտական ոգին և համերաշխությունը պահպանվի»,- նշեց Ազատամարտի վետերանների միության նախագահ, «Սասունցի Դավիթ» ջոկատի հիմնադիր Համլետ Հովսեփյանը: «Արաբո» ջոկատի հրամանատար, «Արաբո» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Եղիազարյանն էլ պատմեց, որ 2,5 տարի էլ ինքն է ազատազրկման մեջ եղել քաղաքական հայացքների համար. «Ինձ համար շատ վիրավորական է, որ Սասուն Միքայելյանն այսօր մեզ հետ չէ: Բայց Սասունը թող սփոփվի մի բանով, որ ոչ մի մարդու Աստված իր ուժերից վեր փորձություն չի տալիս: Սասունը դուրս կգա, և նորից ամեն ինչ լավ կլինի: Իսկ Սասունին կալանավորելու համար ես ընդամենը մի բան կասեմ` թող քարը նետի այն մարդը, ով մեղք չի գործել: Կարելի է և լեզու գտնել, և համերաշխություն պահպանել»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված