
Սասուն Միքայելյանի առողջական վիճակը համապատասխանում է հետվիրահատական ակնկալվող վիճակին
23:27, 26 հունվարի, 2010
Հաշվի առնելով լրատվության առանձին միջոցներով հրապարակված տեղեկատվությունը` Սասուն Միքայելյանի առողջական վիճակի մասին, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից արված բազմաթիվ հարցումները` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարզաբանում է, որ հունվարի 21-ին և 22-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ս.Միքայելյանը գանգատվել է սրտի և ձախ թիակի շրջանում ունեցած ցավերից: Բժշկական ստուգմամբ Սասուն Միքայելյանի մոտ գրանցվել է արյան ճնշման անկում: Ցուցաբերվել է բժշկական համապատասխան օգնություն, ինչի արդյունքում վերջինիս առողջական վիճակը կայունացել է:
Ներկայումս Սասուն Միքայելյանը գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո, իսկ առողջական վիճակը համապատասխանում է 2009թ. դեկտեմբերին կատարված վիրահատությամբ պայմանավորված հետվիրահատական ակնկալվող վիճակին:

Տես նաև՝
