Կիրակի, 17 նոյեմբերի

Վլադիմիր Մովսիսյան. «Մեր աշխատանքային ծրագիրն իրականացրել ենք ամբողջությամբ»



«2009թ. որոշակի աշխատանք է կատարվել Սևանի էկոհամակարգի պահպանման, վերականգնման, վերարտադրության, բնականոն զարգացման և օգտագործման հետ կապված միջոցառումների մշակման և առաջարկությունների ներկայացման ուղղությամբ: Մեր գործունեությունը մենք ծավալել ենք մեր հիմնական գործառույթներին համապատասխան»,- այսօր «Դե ֆակտո» ակումբում ասաց նախագահին առընթեր Սևան լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիրմիր Մովսիսյանը: 2009թ նախատեսված էր իրականացնել 16 միջոցառումներ, որոնք վերաբերում են լճի մակարդակի բարձրացմանը, լճի ջրերի մաքրության ապահովմանը և այդ տարածքի էկոհամակարգերի բազմազանության ապահովմանը: Վ. Մովսիսյանի խոսքերով` այդ միջոցառումներն իրականացնելու համար ստեղծվել են 16 աշխատանքային խմբեր, որտեղ ընդգրկված են եղել բազմաթիվ մասնագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ. «Մեր աշխատանքային ծրագիրը իրականացրել ենք ամբողջությամբ»,- ասաց նա: 2009թ լճի մակարդակի բարձրացումը, հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, ամենակարևոր խնդիրն է: Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ սկսվել են Արփա-Սևան թունելի վնասված վթարային հատվածի վերականգման աշխատանքները: 2009թ արդեն վերականգնվել է 530 գծամետր հատակը և 116մ երեսարկը: Այդ աշխատանքների վրա ծախսվել է 814 մլն դրամ: «Եթե 2008թ Կեչուտի ջրամբարով Արփայից Սևան է տեղափոխվել 192մլն մ խորանարդ ջուր, ապա 2009թ 8 ամիսների ընթացքում տեղափոխվել է 203մլն մ խորանարդ ջուր»,- նշեց Վլադիմիր Մովսիսյանը: Այժմ վթարավտանգ է Արփա-Սևան թունելի 3կմ 360մ, որը կավարտվի առաջիկա տարիներին: Մակարդակի բարձրացման հաջորդ չափանիշը ոռոգման համար ջրի բացթողումների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելն է. «Եթե 2008թ ոռոգման նպատակով Սևանից բաց է թողնվել 302մլն խորանարդ մետր ջուր, ապա 2009թ `126մլն խորանարդ մետր»,- ասաց նա: Սևանի մակարդակը անցյալ տարի 38սմ-ով բարձրացել է, որը անցած 45 տարիների ընթացքում առաջին դեպքն է. «Սևանի մակարդակը 2009թ 1899մ 23սմ է, իսկ  1965թ եղել է 1899մ 16սմ»,- նշում է Վլադիմիր Մովսիսյանը: Այս տարվա ձեռքբերումներից Վ. Մովսիսյանը համարեց այն, որ օրակարգից մեկընդմիշտ հանվեց Արարատի ոսկու գործարանը Սոտք տեղափոխելու հարցը`շնորհիվ նախագահի հետևողական վերաբերմունքի: Եվրոպական բանկի միջոցների հաշվին սկսվել է կոյուղագծերի և մաքրման կայանների վերականգման շինարարությունը, որի արժեքը 15մլն եվրո է և այն կիրականացվի 3 տարում: Անցյալ տարի մաքրվել է ափամերձ 600հա անտառ, որի վրա ծախսվել է 257մլն դրամ: Մյուս խնդիրը կենսաբազմազանության խնդիրն է: Այս տարի Սևան է բաց թողնվել 307հազար մանր ձկներ:Վլադիմիր Մովսիսյանի խոսքերով` որոշ հարցերում չի հաջողվել բեկում մտցնել` ձկան քանակության վերարտադրության կազմակերպումը, ձկնորսության կարգավորումը: Հանձնաժողովը առաջարկել է 3-4 տարով դադարեցնել ձկնորսությունն ընդհանրապես, բացի կարասի և խեցգետնի որսալուց` ափամերձ տարածքներում: 3-4 տարի է անհարժեշտ, որպեսզի ձկները վերարտադրվեն: Ինչ վերաբերում է ձկնորսության, ապա հանձնաժողովը առաջարկել է, որ բոլոր ձկնորսներին միավորել միավորումների մեջ և լիցենզիան ստանա հենց միավորումը, լիցենզիայի մեջ դրվեն պայմաններ` ձուկ աճեցնելու, ներդրումների, չափաքանակների և պահպանելու մասին: Այսօր ձկնորսությամբ և ձկնարտադրությամբ հանրապետությունում զբաղվում է 1766 մարդ: Մյուս լուծում չգտած խնդիրները կապված են արմատախիլ արված անտառների, ավազանում կենցաղային աղբի հավաքման, տեղափոխման, վերամշակման հետ:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված