ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

2009թ երկրորդ կիսամյակում նորածիններին անվանել են Նարեկ և Անի



2009թ վերջին 6 ամիսների ընթացքում նորածիններին ամենից շատ անվանել են Նարեկ և Անի: Այս մասին «Հետք»-ին փոխանցեց Արդարադատության նախարարի մամլո  քարտուղար Լանա Մշեցյանը: Այլ տվյալներ չկան, քանի դեռ ամբողջ տարվա անվանացանկն ամփոփված չէ: Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների` 2009թ-ին հանրապետությունում ծնվել է 44.999 երեխա, 2008-ին` 41.406, 2007թ-ին`40844: Անցյալ տարի արձանագրվել է 18.765 ամուսնություն և 3.013 ամուսնալուծություն, իսկ 2008թ` 18.236 ամուսության և ամուսնալուծության 3.192 դեպք, 2007թ. համապատասխանաբար`18.144 և 3,083: Նախորդ տարի գրանցվել է հայրության ճանաչման 14.165 և 131 որդեգրման դեպք:  Եթե 2009թ մահացությունների թիվը կազմել է 27.268, 2008թ` 27.281, ապա 2007-ին`26.827:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված