Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Սասուն Միքայելյանի վիճակը նորմա՞լ է



Այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարաողական հիմնարկից «Հետքին» հայտնեցին, որ Սասուն Միքայելյանի վիճակը նորմալ է: Քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է, մեզ չտրամադրեցին քաղբանտարկյալին բուժող բժշկի հեռախոսահամարը, փոխարենը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ վարչությունից մեզ ասում էին զանգահարել հերթապահության բաժին, այնտեղից` վարչություն, այստեղից էլ` հիվանդանոց: Այդպես էլ որևէ պաշտոնական տեղեկատվություն չստացանք, որովհետև այսօր ոչ աշխատանքային է: Հիշեցնենք, որ երեկ գիշերը կտրուկ վատացել է անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի առողջական վիճակը: Ըստ մամուլի հրապարակումների` Սասուն Միքայելյանը սրտի նոպա է ստացել, կտրուկ բարձրացել է արյան ճնշումը, ստիպված են եղել կանչել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գլխավոր բժշկին եւ սրտաբանի: Միքայելյանի մտահոգված հարազատները նշում են, որ նրա առոջղական վիճակը վատթարանում է:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված