Կիրակի, 17 նոյեմբերի

Է. Նալբանդյան. «Եթե խոսքը գնում է ճառ ասելուն կամ զանգ կախելուն, ապա ես կնախընտրեի երկրորդը»



«Տարածաշրջանում կայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղության հաստատումը հանդիսացել է արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը: Հայաստանը ձգտել է իր նպաստը բերել կայուն և անվտանգ Հարավային Կովկասի կայացման գործում»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հունվարի 25-ին Սոչիում կկայնա եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ` Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: «Ադրբեջանից հնչող հայտարարություններին, չեմ կարծում, որ մենք չենք արձագանքում: Շատ անգամ ադրբեջանցիներն են փորձում արձագանքել մեր հայտարարություններին և չեն գտնում` ինչպես արձագանքել: Պետք է տարբերել 3 բան` քարոզչություն, հակաքարոզչություն և պաշտոնական դիրքերի արտահայտում: Որոշ մարդիկ կարծում են, որ լեզվակռիվը կամ պորտը տեղը դնելը հերոսություն է: Եթե խոսքը գնում է ճառ ասելուն կամ զանգ կախելուն, ապա ես կնախխընտրեի երկրորդը»,- այսօր  ասուլիսում հայատարարեց Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարի խոսքերով` Արցախյան հիմնախնդրի արդարացի, միջազգային իրավունքների հիման վրա կարգավորումը շարունակել է մնալ մեր արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը: Հայասատանի և Ադրբեջանի նախագահների միջև շարունակվել է ինտենսիվ բանակցությունները. 2009 թ. կայացել է 9 հանդիպում: Շարունակվում է նաև փոխշահավետ համագործակցությունն Իրանի և Վրաստանի հետ: Ինչ վերաբերում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցելությանն Իրան, արտգործնախարարն այստեղ արտառոց բան չի տեսնում: Հունվարի 26-ին Իրանի արտգորնախարարը կայցելի Հայաստան: Առաջնորդվելով հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորման ՀՀ նախագահի նախաձեռնությամբ` ինտեսիվ բանակցություններ են վարվել թուրքական կողմի հետ: Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվել են արձանագրությունները: «Ինչ ասել է Թուրքիայի արտգորնախարարն ինձ հեռախոսազրույցի ընթացքում, հրապարակված է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի հաղորդագրությունում և չեմ կարծում, որ կարիք կա այդ նույնը դնել նաև մեր հաղորդագորության մեջ: Բայց այն, ինչ ասում են թուրքերը, որ այս արձանագրությունների մեջ ինչ-որ փոփոխություններ են մտցվել, այն պնդումները, որ Հայաստանը հետամուտ չէ արձանագրությունների տառին և ոգուն, անհեթեթություն է: Հայաստանը հետամուտ է արձանագրությունների տառին և ոգուն և պատրաստ է ընթանալ առաջ` առանց նախապայմանների կյանքի կոչելու դրանք: Ասել, թե Հայսատանը ձգձգում է վավերացման գործընթացը, դա էլ է անհեթեթություն: Մենք հուսով ենք, որ արհեստական ինչ-որ պատրվակներ թուրքերը չեն բերի այս արձանագրությունները վավերացնելու համար»,- նշեց Նալբանդյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված