Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Է. Նալբանդյան. «2009 թ. ինտենսիվ համագործակցությունների տարի էր»



«Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես կանխատեսելի և հուսալի գործընկեր: Միջազգային կարևոր գերակատարները հարգանքով են վերաբերում մեր երկրին: Այն, ինչ մենք ասում էինք անկախության ձեռքբերումից ի վեր, այսօր արձագանք է գտել միջազգային ասպարեզում»,- այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Անցյալ տարի Արտաքին գործերի նախարարությունը շարունակել է իրականացնել հանրապետության նախագահի կողմից նախանշված արտաքին քաղաքական  ուղեգիծը: Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` նախարարության աշխատանքներն ուղղված են եղել երկրի արտաքին անվտանգության ապահովմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը: «Տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել զարգացման և ամրապնդման ուղղությամբ և կարգավորելու հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ կան խնդիրներ»,- նշեց նախարարը: Օրինակ` «ռազմավարական համագործակից» Ռուսաստանի հետ տեղի են ունեցել շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ, շարունակվել է Եվրոպային մերձենալու արտաքին քաղաքական ուղեգիծը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական կառույցների շրջանակներում, իսկ ավանդական գործընկերների հետ հարաբերություններում նոր լիցք է հաղորդվել: «Ուշադրության կենտրոնում է եղել համագործակցությունը ինչպես ասիական, այնպես էլ արաբական երկրների հետ: Աշխատանքներ են տարվել Լատինամերիկյան, Հարավարևելյան Ասիայի և Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Հայաստանն ընդլայնեց իր մասնակցությունը միջազգային խաղապահ գործունեություններին»,- ասաց արտգործնախարարը: Ըստ նրա` 2009 թ. նշանավորվել է Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ձևավորմամբ, որի նպատակն է որակյալ կադրերի պատրաստումը: Կնքվել են շուրջ 100 միջազգային պայմանգրեր: ՀՀ նախագահը կատարել է 22 օտարերկրյա այցելություն, Հայաստան են այցելել 8 երկրների ղեկավարներ: ԱԺ նախագահը կատարել է 8 այցելություն, Հայաստան են այցելել 2 երկրների խորհրդարանների ղեկավարներ: Վարչապետն անցյալ տարվա ընթացքում կատարել է 8 այցելություն, Արտաքին գործերի նախարարը` 29-ը, իսկ մեր երկիր են ժամանել 11 երկրի արտգործնախարար և 5 միջազգային կազմակերպության ղեկավար: Արտգործնախարարության կողմից կազմակերպվել են ջուրջ 100 հարցազրույցներ աշխարհի առաջատար լրատվամիջոցների հետ, Հայաստանի վերաբերյալ հոդվածներ, ներդիրներ և հատուկ թողարկումներ: Արտգործնախարարը մասնակցել է մոտ 40 մամուլի ասուլիսների, 20-ից ավելի հարցազրույց է տվել աշխարհի առաջատար լրատվամիջոցներին: Անցյալ տարի  աչտգործնախարարությունում շուրջ 100 հազար փաստաթուղթ է շրջանառվել, այսինքն` օրական 300 հատ:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված