ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Բացակայությունները շուրջ 10% են եղել



Երեկվանից Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվել է ուսումնական գործընթացը:  Հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն մինչև հունվար ամսվա ավարտը: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում արձանագրեց, որ ամբողջ հանրապետությունում բացակայությունները շուրջ 10% են եղել: Ինչ վերաբերում է հարկադիր պարապուրդի ժամանակ ուսուցիչների աշխատանքին, ապա ԿԳՆ աշխատակցի հավաստմամբ` նրանք կվարձատրվեն. «Արձակուրդները աշակերտների համար են, իսկ ուսուցիչները պետք է աշխատեն այդ ժամանակ: Մարտի վերջին կավարտվի բաց թողնված դասաժամեր լրացնելը: 8-րդ ժամ այլևս չենք ունենալու, 7-րդ ժամ էլ կունենանք որոշ դասարաններում»: Նշենք, որ առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդ է սահմանվել 2010թ մարտի 22-28-ը: Երկրորդ դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը օգտագործվելու են` դեկտեմբերի 8-28-ը ներառյալ կրթական գործընթացի դադարեցման պատճառով բաց թողնված դասաժամերը լրացնելու համար: 3-11-րդ դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը կօգտագործվեն` բաց թողնված դասաժամերը մասամբ լրացնելու համար: 3-11-րդ դասարաններում բաց թողնված դասաժամերի մնացած մասը լրացնելու են հետևյալ կերպ` 5-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները շարժական դասացուցակով աշխատեն նաև շաբաթ օրերին: 6-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատություններըգործող դասացուցակում կավելացնեն լրացուցիչ ժամեր: Մանկապարտեզների աշխատանքները կվերսկսվեն փետրվերի 1-ից` կապված ջեռուցման խնդրի հետ: Երևանում, օրինակ, 160 մանկապարտեզից միայն 52-ն է ջեռուցվում: Խոսելով այս տարվա ծրագրերից` Ն. Հովհաննիսյանը նշեց. «2010թ նախատեսվում է ավագ դպրոցների ցանկի ընդլայնում: Եթե 2009թ. ունեցանք 48 ավագ դպրոց, ապա 2010-ին դրանց քանակը ևս 50-ով կավելանա: Արվում է ամեն ինչ, որ ավագ դպրոցները կատարեն իրենց վրա դրված պարտականությունները»: Վերջինն արձանագրեց, որ 5-6 տարեկան երեխաների հաճախումը մանկապարտեզ աճել է, դպրոցներում դրամահավաքությունը նվազել է, առայժմ շարունակում է մտահոգիչ լինել դասագրքերի խնդիրը:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված