Հինգշաբթի, 12 դեկտեմբերի

Երդվեց 60 նորակոչիկ



Norakochikner_7.01.10 Հունվարի 7-ին 2010-ի առաջին երդման տոնական արարողությունն էր Կապանում տեղակայված զորամասում: Թվով 60 զորակոչիկներ երդվեցին անձնուրաց ծառայել հայրենիքին: Չնայած ցուրտ եղանակին` զորակոչիկների ծնողները հետևում էին իրենց որդիների երդմանն ու շարային քայլքին: A-Karapetyan_7.01.10Երևանից Անդրանիկ Կարապետյանը մինչ բանակ գալը այլ պատկերացում ուներ: Գիտեր դժվար է ծառայելը, սոված է մնալու, չի կարողանալու քնել: Լսել էր` Կապանը Սյունիքի մարզկենտրոնն է, ու չէր իմանում, որ մայրաքաղաքից շատ հեռու է: Հեռավորությունն էլ  ավելի թանձրացրեց նրա պատկերացումները: Արդեն մեկ ամսից ավել է, ինչ այստեղ է ու  այլ կարծիքի է: «Օրերս հետաքրքիր են անցնում, սնունդը լավ է, նորմալ էլ քնում եմ: Երբ ասացի ծնողներսիս` զարմացան: Չէ, բանակում ծառայելը լավ  է, թող սաղ տղերքը ծառայեն»,-ասում է Անդրանիկը` կես կատակ, կես լուրջ ավելացնելով, որ բոլորին խորհուրդ կտա այս զորամասում ծառայել: Երդման արարողությունից հետո ծնողներին ու զինծառայողներին ողջունեց զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Հակոբյանը: Երդման հանդիսությանը իր մասնակցությունն էր բերել ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված