Կիրակի, 17 նոյեմբերի

«Հայաստանում շատ լուրջ ձևավորվում է մեկենասության դպրոցը»



25-12_h-poxosyanՄշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ ոչ միայն տարվա ընթացքում կատարված աշխատանքներին, այլև այն ամենին, ինչից ինքը դժգոհ է: Նախարարը մասնավորապես դժգոհ է թատերական և գրահարատարկչության ոլորտներում ստեղծագործական գործունեությունից: Նա նաև մտահոգություն հայտնեց կադրային քաղաքականության վերաբերյալ. «Մի շարք մասնագիտություններ մեզանում չեն դասավանդվում, մի շարք մասնագիտություններ արդեն անհրաժեշտ է հանել»,- նշեց նախարարը: Նշենք, որ հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում 2009-2010 ուսումնական տարում սովորում է 24,792 աշակերտ, դասավանդում է 3805 մանկավարժ: 2009թ պետական աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 160 անուն գրքի հրատարակմանը, որոնց մեջ զգալի տեղ են գրավում ՀՀ մշակութային ժառանգությունը ներկայացնող երկլեզու և եռալեզու ալբոմները և գիտական աշխատությունները: Պետական աջակցություն է ցուցաբերվել 69 անուն մարզային գրական-մշակութային և ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվող մամուլի: Միջազգային համարգործակցությունը կարևորելով` Հ. Պողոսյանը նշեց, որ  երկրի PR-ի համար անհարժեշտ է հեղինակավոր միջոցառումներին մասնակցելը, քանի որ մեզ միջազգային ասպարեզում չեն ճանաչում: Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Կաննի միջազգային փառատոնին և կինոշուկային, ինչպես նաև հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համարգործակցության շրջանակներում իրականցվեցին մի շարք նախագծեր: Մշակութային ժառանգության պահպանության շրջանակներում վերանորոգվել է 3 թանգարան, երգի պետական թատրոնը, իսկ 2010թ-ից պետմիջոցների հաշվին սկսվելու է նաև արտերկրում գտնվող մշակութային օբյեկտների պահպանումը: Մշակույթի նախարարը նշեց, որ Հայաստանում շատ լուրջ ձևավորվում է մեկենասության դպրոցը, և ապագայում անդրադառնալու են հարկային ոլորտում մեկենասներին որոշակի արտոնություններ ունենալու խնդրին: Անդրադառնալով «Փոսի» և «Գոյ» թատրոնների միավորմանը`նախարարը նշեց, որ այդտեղ ոչ մի խնդիր չի տեսնում, իսկ Արամ Ղարաբեկյանի`գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին դիմումի հետ Հասմիկ Պողոսյանը համաձայն չէ. «Այժմ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել, բայց Ղարաբեկյանը դեռ գեղարվեստական ղեկավար է»: Պաշտոնը թողնելուց հետո նախարարը չի պատրաստվում հեռանալ մշակույթից և ինչպես գործունեությունը սկսել է մշակույթից, այդպես էլ մինչև վերջ կլինի այդ դաշտում: Անդրադառնալով ֆանոգրամայի մասին օրենքին` նախարարը նշեց, որ տարվա ընթացքում պետական դահլիճներում արձանագրվել է 2 խախտում: Նշենք, որ պետբյուջեից մշակույթի ոլորտին տրվում է դրա 1%-ը, ինչը նախարարի կարծիքով քիչ չէ, քանի որ մյուս երկրներում էլ է գրեթե նման ցուցանիշ:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված