Կիրակի, 17 նոյեմբերի

«Մեր ոլորտում բարեփոխման արդյունավետությունը հասկանալու համար անհրաժեշտ է երկար ժամանակ»



20_11-A-AshotyanԱյսօր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց, որ իրենց նախարարության աշխատանքները կատարվել են նախապես ծրագրվածի համաձայն. միայն ոլորտը 2 տարբեր տրամաչափի սթրես է կրել` ֆինանսատնտեսական ճգնաժամը և կադրային փոփոխությունը. «Մեր ոլորտում բարեփոխման արդյունավետությունը հասկանալու համար անհրաժեշտ է երկար ժամանակ»,- ասաց նա: Խոսելով ձեռքբերումների մասին` Աշոտյանը նշեց, որ իրենց կայքէջը կառավարական մյուս կայքերի համեմատությամբ այցելուների թվով առաջինն է: Նախարարը, անդրադառնալով նախադպրոցական, մանկավարժական, բարձր լեռնային, լեռնային և սահմանային գոտիներում կրթության խնդիրներին, առանձնացրեց դրանցից մի քանիսը, օրինակ` 2005-ին  ընդունվել և 2009-ին ավարտել է 92 ուսանող, որոնցից աշխատանքի է տեղավորվել 56-ը: Աշոտյանը արձանագրեց, որ մարզպետարանների հայտի վրա ընդունված ուսանողները չեն վերադառնում իրենց բնակավայրերը, և այս ուղղությամբ նախարարությունը պետք է խստացումներ իրականացնի և վերանայի որոշ բաներ: Արմեն Աշոտյանը տարվա ձեռքբերումներից առանձնացրեց նաև Սփյուռքի կրթօջախների հետ համագործակցությունը` նշելով, որ 41 երկրներ է տարվել 74.000 ուսումնական գրականություն, 300-ով ավելացել է սփյուռքահայ ուսանողների թիվը` դառնալով 3 500: Կրթության և գիտության նախարարը նշեց, որ Հայաստանը մոլորակում առանձնանում է բուհերի և կուսակցությունների մեծ քանակով, այս ուղղությամբ սկսված լիցենզավորումը կշարունակվի նաև ապագայում. սա, ըստ նախարարի, տարիներ շարունակ խիստ միջոցներ չկիրառելու արդյունք է: Նախարարի խոսքերով` իրենք միջոցառումներ են ձեռնարկում 2011թ. շրջանավարտներ չունենալու ճգնաժամի հետ կապված, քննարկումների փուլում է «ԳԱԱ մասին օրենքի նախագիծը» և հավանաբար գալիք տարի կներկայացվի Ազգային ժողով: Անդրադառնալով Լեզվի պետական տեսչությանը` նախարարը նշեց, որ այդ կառույցը պետք է ավելի բարձր կարգավիճակ ունենա:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված