Երկուշաբթի, 18 նոյեմբերի

Այսօր Էներգետիկի օրն է



Դեկտեմբերի 22-ին` տարվա ամենակարճ լուսային օրը,  Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղրղսստանի էներգետիկները տոնում են իրենց մասնագիտական տոնը` Էներգետիկի օրը: Տոնի օրը պայմանավորված է նրանով, որ 1920 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել է Ռուսաստանի էլեկտրիֆիկացման պետական ծրագիրը: Այս առիթով այսօր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր  տարեկան ամփոփիչ ասուլիսը սկսեց` շնորհավորելով հանրապետության բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի կապակցությամբ`մաղթելով նրանց բեղմնավոր աշխատանք, նորանոր հաջողություններ իրենց դժվարին և պատասխանատու գործում: Ինչպես «Հետք»-ին տեղեկացրեց Էներգետիկայի նախարարի մամլո խոսնակը, նախարարությունը միջոցառումներ չի կազմակեպել, բայց Բաշխիչ ցանցի կողմից կազմակերպած միջոցառմանը մասնակցելու են նաև իրենց էներգետիկները և հանձնվելու են մրցանակներ:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված