Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

2010-ից կսկսվեն Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման աշխատանքները



21-12_G.SargsyanԱյսօր Կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանն իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ներկայացրեց 2009թ. ընթացքում կատարված աշխատանքները: «Ամենակարեւորներից են ճանապարհաշինության աշխատանքները, որոնք իրականացվել են 3 բաղադրիչներով` պետական բյուջեով, Համաշխարհային բանկի միջոցներով, Ասիական զարգացման վարկով: Այս տարվա ընթացքում վերանորոգվել է 419 կմ ճանապարհատված, եւ դրա համար ծախսվել է 38 մլրդ դրամ գումար: Այս բնագավառի կարեւոր ծրագրերից է նաեւ հարավ-հյուսիս ավտոմայրուղու ծրագիրը: Դա տարածաշրջանային նշանակության շինարարություն է, եւ կապելու է մեր հարավային սահմանները Վրաստանի Փոթի եւ Բաթումի նավահանգիստների հետ: Եկող  տարվա ապրիլ-մայիս ամիսներին կսկսվեն արդեն այդ ճանապարհի շինարարական աշխատանքները»,-ասաց Գ. Սարգսյանը: Խոսելով տրանսպորտային ծառայություններից` նախարարն ասաց. «Այս տարի գրեթե բոլոր անհատ տաքսիները լիցենզավորվել են: Ստուգայցերը շարունակվում են: Նշեմ նաեւ, որ այս տարի պետական բյուջե է գանձվել մոտ 20 մլն դրամ: Բավականին թվով տաքսի ծառայության ընկերությունների կասեցում տեղի ունեցավ, նրանց մի փոքր մասը շտկումներ կատարեցին, մյուսները շարունակում են կատարել»: Նախարարի ասելով` առաջիկա ծրագրերից է նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը: Ըստ նրա` արդեն եկող տարվանից կիրականացվեն այդ աշխատանքները: Գ. Սարգսյանը խոսեց նաեւ կապի ոլորտից. «Այս տարի այս բնագավառում կարեւորագույնը բջջային կապի 3-րդ օպերատորի մուտքն էր: Առհասարակ, ոչ թե միայն հեռախոսային ծառայությունները, այլեւ կապը լայն իմաստով` ինտերնետ, դրա որակի բարձրացումը, գների իջեցումը եւ այլն, կատարվում է առողջ մրցակցության շնորհիվ: Մեր նախնական սպասելիքները` գների նվազեցում, որակի բարձրացում, դրանք բոլորը իրականություն են դառնում: 3-ն էլ ընդրգկված են խոշոր հարկատուների ցանկում»,-ասաց Գ. Սարգսյանը: Նախարարի ասելով` ճգնաժամն ազդել է Կապի եւ տրանսպորտի նախարարության  ծրագրերի վրա, սակայն դա նախատեսելով` այս ոլորտը հնարավորինս զերծ է մնացել վերջինիս վնասներից: Խոսելով Սեւանի ճանապարհի մասին` Գ. Սարգսյանն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է խոշոր ծրագիր, որը թույլ կտա լուծել այդ խնդիրը. բոլոր ենթակառուցվածքները կբարձրանան, որպեսզի Սեւանի ջուրը չողողի ճանապարհը. «Մենք հիմա աշխատանքներ ենք տանում` ճանապարհը բարձրացնելու համար: Այն կավարտվի հաջորդ տարի, թեեւ հիմա այդ մայրուղին արդեն աշխատում է»: Նախարարը կարեւորեց հատկապես արդեն կառուցված ճանապարհներին հետեւելը. «Եթե մենք մեկ տարի չհետեւենք դրանց, ապա կկորցնենք այդ ճանապարհները»: Մարիամ Մուղդուսյան

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված