Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Հայաստանի և Թուրքիայի միջև առկա միգրացիոն հոսքերը աճել են



18-12_G.Eganyan«Դուպլեքս» ակումբում այսօր անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև առկա միգրացիոն հոսքերին` Միգրացիոն գործակալության տնօրեն Գագիկ Եգանյանը նշեց, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարների կողմից այնտեղ  աշխատող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ շրջանառվող թվերը չեն համապատասխանում իրականությանը. «Վերջերս Եվրասիա հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից այս խնդրին նվիրված հետազոտությունը ևս այդ մասին է վկայում: 8 տարվա ընթացքում (2000-2008թթ) Հայաստանից Թուրքիա միգրացիոն շարժերի բացասական մնացորդը կազմել է ընդամենը 5,238 մարդ»: 2009թ. դեկտեմբերի 9-10-ը հայկական պատվիրակությունը` փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ մասնակցեց Ժնևում փախստականների հիմնախնդիրներին նվիրված հանդիպմանը, որտեղ Ա. Գևորգյանը ներկայացրեց Հայաստանում փախստականների հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կառավարության կողմից գործադրվող ջանքերը: Ժնևում գտնվելու ընթացքում փոխվարչապետը հանդիպումներ ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերիսի, Միգրացիայի Միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Վիլյամ Սվինգի և Ներքին տեղահանված անձանց հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինի հետ: «Համաձայնություն ձեռք բերվեց այն մասին, որ «1988-1992թթ Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի» և «ՀՀ սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանց  իրենց ծագման բնակավայրեր վերադարձի կազմակերպման ծրագրի» իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման նպատակով նրանք կկազմակերպեն հատուկ հանդիպումներ միջազգային դոնոր կառույցների հետ»,-ասաց Գագիկ Եգանյանը: «1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագիրն» այժմ իրականացվում է Երևանում, որտեղ հավակնող շահառուների թիվը կազմում է 1000 փախստական ընտանիք և խնդրի լուծման համար պահանջվում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլոր: «ՀՀ սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանց իրենց ծագման բնակավայրեր վերադարձի կազմակերպման ծրագրի» ընդհանուր արժեքը կազմում է 38,5 մլն ԱՄՆ դոլար: 2009թ.-ի դեկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր` մարդկանց շահագործման` թրաֆիքինգի դեմ պայքարւմ համագործակցության մասին: «Հուշագրի ստորագրումը հնարավորություն կտա մարդկանց շահագործման հարցերով զբաղվող ՀՀ պետական մարմիններին ուղղակի համագործակցություն հաստատել ԱՄԷ-ի համապատասխան մարմինների հետ, ինչն իր հերթին կնպաստի տեղեկատվության օպերատիվ փոխանակմանն ու միջոցառումների համակարգված իրականացմանը»,- ասաց Միգրացիոն գործակալության տնօրենը: նա նաև նշեց, որ Հայաստանը առաջընթաց է արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարում. ԱՄՆ պետքարտուղարության` թրաֆիքինգի վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանը երկրների 2-րդ խմբի վերահսկման ցուցակից հանվել և ընդգրկվել է բուն 2-րդ խմբի երկրների ցուցակում:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված