ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Սասուն Միքայելյանին վիրահատում են



Sasun_miqayelyanԱյս պահին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատում են «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Հանրապետական հիվանդանոցից, իսկ վիրահատության և հիվանդի վիճակի մասին պարզաբանումներ կներկայացնենք վիրահատությունից հետո: Նշենք, որ Սասուն Միքայելյանին պետք է վիրահատեին երեկ, սակայն վիրահատությունը չէր կայացել, քանի որ գիշերը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր. բարձրացել էր արյան ճնշումը, խաթարվել էր սրտի աշխատանքը: Անհրաժեշտ դեղորայքի ընդունումից հետո Սասուն Միքայելյանի վիճակը կայունացել էր: Հիշեցնենք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխի, պարանոցի, քիթ, կոկորդ, ականջի և պլաստիկ վերականգնողական վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ավետիք Մինասյանը տեղեկացրել էր, որ Սասուն Միքյաելյանին մոտ 4 վիրահատություն է նախատեսվում անել` խեցու հեռացում, որը դժվարացնում է շնչառությունը, քիմքի պլաստիկ վիրահատություն` քիմքը պետք է կարճացվի, և հայմորյան խոռոոչի ռադիկալ վիրահատություն: Բացի այդ, նաև նախատեսվում էր Ս. Միքայելյանի ոտքը վիրահատել, քանի որ պատերազմի տարիներից նրա մարմնում մնացած բեկորները` շարժվելով հասել են ոտքի նյարդին` գրեթե անհնարին դարձնելով քայլելը: «Հետք»-ին հայտնեցին, որ այս պահին նրա ոտքը չեն վիրահատում:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված