ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

«Կարապի լիճ» սահադաշտն այսօր կբացվի



16_12-sahadashtԱյսօր ժամը 17.00-ին տեղի կունենա «Կարապի լիճ» սահադաշտի պաշտոնական բացումը, որին նախատեսվում է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությունը, ինչպես նաև` ներկա կլինեն «Երևանի ջրային կառույցներ» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Վարդանյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը։ Վերջինս տեղեկություններ կհաղորդի նաև Ամանորի նախապատրաստման գործընթացի վերաբերյալ: Անցյալ տարի սահադաշտը բացվել էր դեկտեմբերի 1-ից: Այս տարի սահադաշտի բացումը հետաձգվել էր եղանակի տաք լինելու պատճառով: Սահադաշտը հնարավոր է շահագործել, երբ ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը + 8-ից ցածր գրանցվի, իսկ այժմ` +3 է: «Կարապի լիճ» սահադաշտը գործում է 2005 թ-ից: Այն զբաղեցնում է 1033 քմ տարածք, և միաժամանակ 100 մարդ կարող է սահել սահադաշտում: Արևի ուղիղ ճառագայթների բացակայության դեպքում սառույցը կարող է պահպանվել մինչև +15 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Թե գնային ինչպիսի՞ փոփոխություններ ու անակնկալներ են սպասվում մեր քաղաքացիներին և մինչև ե՞րբ է գործելու սահադաշտը, քաղաքապետարանից խոստանում են, որ սահադաշտի բացման արարողությանը ներկա գտնվող պաշտոնյանները կտան սպառիչ պատասխաններ: Հավելենք, որ նախորդ տարիներին չմշկասահքի սիրահարների նախընտրած ժամանցավայրը գործում էր մինչև մարտ ամիս: Չմուշկ ունենալու դեպքում սահադաշտից 1 ժամ օգտվելն արժեր 500 դրամ, իսկ այն վարձելու պարագայում` 1 ժամը 1000 դրամ:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված