Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

H1N1 գրիպի 86 դեպք



13_11-swine-fluԱռողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանն այսօր «Հետք»-ին ասաց, որ այս պահի դրությամբ հանրապետությունում գրանցվել է H1N1 գրիպի լաբորտոր հաստատված 86 դեպք. մահացության  նոր դեպքեր չեն գրանցվել: Առողջապահության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ դեկտեմբերի 9-ից երկրում կտրուկ նվազել է սուր շնչառական հիվանդությունների թիվը, ինչը պայմանավորված է նաև դպրոցները և մանկապարտեզները փակելու հանգամանքով: Շտապօգնության կանչերի թիվը 30-40-ով նվազել է: «Տամիֆլյու» դեղամիջոցի բաշխումը բժշկական հաստատություններին իրականացվում է դեկտեմբերի 4-ից: Օրերս ևս 20.000 «Տամիֆլյու» կներկրվի Հայաստան: Ինչ վերաբերում է «այծի գրիպին», ապա Հայաստանոմ այն չկա, և Շ. Հունանյանի հավաստմամբ` այդ գրիպը փոխանցվում է կենդանուց մարդուն, ոչ թե մարդուց մարդուն: Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին մեկ անգամ ևս կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ,ախտանշանների հայտնվելու դեպքում անպայման դիմել բժշկի, քանի որ բարդացումները լինում են հենց բժշկի ուշ դիմելու հետևանքով:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված