Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Աբգար Եղոյանի կոչը սպառողներին



11_12-A-YeghoyanՊաշտպանել իրենց իրավունքները և շահերը «Երկրում առկա սպառողական ապրանքների գնաճի հետ կապված խնդիրները լուծելու նպատակով ՍԻՊ-ն առաջարկություններ է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին»,- այսօր «Փաստարկ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: ՍԻՊ-ը առաջարկում է ստեղծել միջգերատեսչական խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն ներկայացուցիչներ` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Կենտրոնական բանկից, Պետական եկամուտների կոմիտեից, Ազգային վիճակագրական ծառայությունից և հասարակական կազմակերպություններից: «Խորհուրդը կապահովի արագացված վարչական վարույթի իրականացում, կհետևի օրինախախտների կողմից անհիմն բարձրացված գների իջեցման գործընթացին: Ելնելով իրավիճակից` ՍԻՊ-ը կմշակի օրենսդրական բարեփոխումների փաթեթ և կառաջարկի իրավիճակի բարելավման գործում մեխանիզմներ»,- նշեց ՍԻՊ-ի նախագահ Աբգար Եղոյանը: Կազմակերպությունը նաև առաջարկում է օրենքով սահմանել սպառողներին հասցված վնասների փոխհատուցման համար հիմնադրամի ստեղծում և տուգանքների 50%-ի փոխհատուցում այդ հիմնադրամին, որը կծառայի սպառողների իրավունքների վերաբերյալ հանրային կրթության, իրազեկման և անկախ մոնիտորինգի ծրագրերի իրականացման: Հայկական շուկայում ոչ պարենային ապրանքների ներմուծման, շրջանառության և մոնիտորինգի դաշտում կոռուպցիոն ռիսկերի կրճատման, հայերեն մակնշման և համապատասխանության սերտիֆիկատների ապահովման նպատակով կազմակերպությունը մշակել և վարչապետին է ներկայացրել «Սպառողների  իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի կիրարկումն ապահովվող կառավարության նախագիծ: «Հայերեն մակնշման պահանջի կիրառումը անցկացվելու է 3 փուլով: Ոչ պարենային ապրանքների հայերեն մակնշման նախագծի առաջին փուլը ուժի մեջ է մտնելու 2010 թ. հուլիսի 1-ից, երկրորդ փուլը`2011 թ. հունվարի 1-ից և երրորդ փուլը` 20011 թ. հուլիսի 1-ից»,- նշեց Եղոյանը: Մյուս խնդիրը կապված է սննդամթերքի անվտանգության ապահովման հետ. «Սպառողների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով ՍԻՊ-ն իրականացնում է ԵԱՀԿ կողմից ֆինանսավորվող «ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող մոնիտորինգների բարելավում» ծրագիրը, որը հաստատվել է գյուղնախարարի դեկտեմբերի 4-ի 276-Ա հրամանով»,- ասաց կազմակերպության նախագահը: Ըստ հաստատված կարգի` Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական  պետական տեսչության կողմից իրականացվող մոնիտորինգները պետք է անցկացվեն ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Այս տարվա հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին ՍԻՊ-ը Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության հետ և ԶԼՄ-ների ուղեկցությամբ Լոռիի, Շիրակի և Արմավիրի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում և դրան հարակից տարածքում գործող սննդամթերքի իրացման կետերում, ինչպես նաև խանութներում կատարել է մոնիտորինգ: Նման մոնիտորինգ է իրականացվել նաև Երևանի հանրային և մասնավոր դպրոցներում: «Հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված պահանջների բազմաբնույթ խախտումներ, մասնավորապես` 53 ժամկետանց, 212 առանց համապատասխանատվության սերտիֆիկատի, 165 առանց հայերեն մակնշման ապրանքներ և սրանց մեծամասնությունը պահվում էին ոչ պատշաճ ջերմաստիճանային  պայմաններում: Ընդհանուր առմամբ, վերցվել էր 201 փորձանմուշ, որից 29-ում հայտնաբերվել են շեղումներ: Մոնիտորինգի արդյունքների հիման վրա Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը կիրականացնի համապատսխան ստուգումներ և օրինազանքներին կենթարկի պատասխանատվության»,- ասաց ՍԻՊ նախագահ Աբգար Եղոյանը: ՍԻՊ-ը նախաձեռնում է նաև համագործակցություն Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ, քանի որ անհրաժեշտություն կա նաև այս ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության: Նախորդ տարի ՍԻՊ ստացել էր այս բնույթի 1000 ահազանգ, իսկ այս տարի` 880: Կազմակերպությունը  ունի նախաձեռնություններ նաև առողջապահության, տրանսպորտի, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված