Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Այս Ամանորին Երևանում կլինի 3 եղևնի



09_12-tonatsarԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից այսօր «Հետքին» հայտնեցին, որ այս Նոր տարուն Երևանում կլինի 3 եղևնի`Հանրապետության հրապարակում, քաղաքապետարանին հարող հրապարակում և Ֆրանսիայի հրապարակում: Հանրապետության հրապարակում գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները սկսվել են դեկտեմբերի 2-ից. այն վերջնական տեսք կունենա դեկտեմբերի 25-ից-27-ը և հրապարակում կմնա մինչև հունվարի 14-ը: Հանրապետության հրապարակի եղևնու բարձրությունը կլինի 29 մետր` 3 մետրով ավելի բարձր, քան նախորդ տարվանն էր: Գլխավոր եղևնին բաղկացած է լինելու 4500-ից-5000 տարբեր չափերի սոճու ճյուղերից, որոնք քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հավաստմամբ, ձեռք են բերվել սանիտարական էտումների արդյունքում: Քաղաքապետարանի փոխանցմամբ` գլխավոր եղևնին կունենա գրավիչ տեսք և շքեղություն կհաղորդի քաղաքին: Ամանորի գիշերը կլինի հրավառություն մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում: Ամանորի հետ կապված մյուս բոլոր միջոցառումների մասին տեղեկատվությունն առայժմ ճշտվում է և պարզ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված