Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Ապօրինի որսի 80 դեպք` 9 ամիսների ընթացքում



04_12-bezoaryan-ayts2009թ. 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է կենդանական աշխարհի պահպանության  խախտման` որսագողության 80 դեպք, որից 4-ի համար հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Հետքին» տեղեկացրին Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունից, կազմվել է վարչական տուգանքի 71 ակտ  2730,0 հազար դրամի չափով, 54 դեպքի համար հաշվարկվել է բնությանը պատճառած վնասի հատուցում` 10530,0 հազար դրամի չափով և առգրավվել  է  2927 հատ տարբեր տեսակի ապօրինի որսված ձուկ, 4 որսորդական նավակ, 3 հատ  որսորդական  հրացան: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի որսի 23 դեպք, նշանակված տուգանքների չափը կազմել է 1030,0 հազար դրամ, բնության պատճառված վնասի հատուցման չափը` 2263,0 հազար դրամ: Ապօրինի որսի 17 դեպք գրանցվել է Գեղարքունիքում, 13 դեպք` Շիրակում, Արագածոտնում և Արարատում` 4 դեպք, Արմավիրում և Տավուշում` 3, Երևանում և Վայոց Ձորում` 5 դեպք: Սյունիքի մարզի Կապուջուղ լեռան ստորոտում գտնվող «Գյոլ-Գյել» լճի  տարածքում հայտնաբերվել է 2 բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք, առգրավվել  է 57,5 կգ միս և 2 հատ «կարաբին» տեսակի հրացան, բնության հասցված վնասը  հաշվարկվել է 6000,0 հազար դրամի չափով: Ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում Կաքավաբերդի  տեղամասում հայտնաբերվել է վայրի խոզի ապօրինի որսի 1 դեպք, կազմվել  է  պատճառված վնասի հաշվարկ` 1000,0 հազար դրամի չափով, հարուցվել է  քրեական  գործ: Նշենք, որ 2008թ. հայտնաբերվել  էր  որսագողության 102 դեպք, և կազմվել  էր  վարչական տուգանքի 68 ակտ 2370,0 հազար դրամի չափով, վնասի հատուցման 37 արձանագրություն` 12000,0 հազար դրամի չափով: Առգրավվել էր 1009 գծամետր և 427 հատ փոքր ձկնորսական ցանց, 120 հատ խեցգետնորսիչ, 3 հատ նավակ, 1395,5 կգ ձուկ,  21 կգ խեցգետին:

Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված