Հինգշաբթի, 14 նոյեմբերի

«Հիմա Թուրքիայի ուշադրության կենտրոնում քրդական հարցն է»



02_12-R-Safrastyan«Այսօր բավական ակտուալ է դարձել  թուրքագիտության զարգացումը Հայաստանում, և ես միայն ուրախ եմ դրա համար, որովհետև ես կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները ավելի լուրջ թուրքագիտական հետազոտությոններ անելու համար»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշեց, որ Թուրքիայում ևս հայագիտության զարգացման միտումներ կան. «Առաջին քայլերն են արվում Թուրքիայում հայագիտությունը գիտական ասպարեզ բերելու ուղղությամբ: Մինչև վերջերս նրանք զբաղված էին Հայաստանի պատմությունը կեղծելով, իսկ այսօր բազմաթիվ թուրք ուսումնասիրողներ օբյեկտիվ գնահատական են տալիս»: Անդրադառնալով Թուրքիայի բարձաստիճան պաշտոնյանների հայտարարություններին` բանախոսը ասաց, որ դրանք մասն են կազմում թուրքական դիվանագիտության, որը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա և ինչ-որ զիջումներ կորզել: Իսկ թորքական խորհրդարանում փաթեթի քննարկումը, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, արևմուտքի ճնշման արդյունք է, ինչպես նաև այն, որ թուրքական իշխանությունները հասկացել են, որ այլևս բիրտ ուժով հնարավոր չէ. «Ես համոզված չեմ, որ մինչև դեկտեմբերի 7-ը հանձնաժողովը կընդունի որևէ որոշում, և Օբամայի հետ հանդիպումը չի կայանա»: Արևելագիտության ինստիտուտի տնօրենը կարծում է, որ հայ-թուրքական հարբերությունները չպետք է նույնացնել Արցախի խնդրի հետ. «Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս չի հասունացել լուծում ստանալու համար, դրանք բոլորովին տարբեր խնդիրներ են»,- նշեց նա: Ըստ թուրքագետի` հայ-թուրքական սահմանի բացումը կլինի ոչ հեռու ապագայում. «Հիմա Թուրքիայի ուշադրության կենտրոնում քրդական հարցն է, և Թուրքիան  հայ-թուրքական հարաբերություններին կանդրադառնա քրդական հարցին որևէ լուծում տալուց հետո»:

Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված