Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

«Չինաստանի ուղին»` մրցույթ ուսանողների համար



28_11-mrtsuytՀայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը և «Զարդ» մշակութային հասարակական կազմակերպությունը կազմակերպել են «Չինաստանի ուղին» թեմայով մրցույթ` Հայաստանի ուսանողության համար, որը նվիրված է ՉԺՀ-ի 60-ամյակին: Նպատակը` ավելի լավ ճանաչել Չինաստանի անցած ուղին` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Մրցույթին մասնակցում են 15 բուհ-ի ուսանողներ: Այն բաղկացած է 3 փուլից: Առաջին փուլի մասնակիցներին առաջարկվում էր նախապատրաստել10 հարցերի պատասխանները մինչև նոյեմբերի 1-ը: Այս փուլին մասնակցեցին 136 ուսանող, որոնցից 2-րդ փուլ անցան մոտ 70 լավագույն պատասխաններ ուղարկած ուսանողները: 28_11-mrtsuyt1Այսօր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ մրցույթի 2-րդ փուլը, որի ժամանակ ուսանողները պատասխանում էին նախապես իրենց ուղարկված 15 հարցերից 3-ին` ըստ հարցաթերթիկի: Յանա Շախրամանյանը մրցույթի մասնակիցնեից է, սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, մրցույթի մասին իմացել է ֆակուլտետից, հասել երկրորդ փուլ և ասում է, որ չի մտածում հաղթանակի մասին. «Հետաքրքրության համար եմ մասնակցում: Այս մրցույթն ինձ ահագին գիտելիքներ տվեց: Չինաստանի նկատմամբ հետաքրքրությունը միշտ էլ եղել է, բայց առանց այս մրցույթի ժամանակ չէի գտնի նստելու և ուսումնասիրելու: Հարցերը մատչելի են, ուրախ կլինեմ, որ այսպիսի մրցույթներ կազմակերպելը դառնա ավանդույթ. չէ՞ որ այդպես շատ բան կիմանաս տարբեր երկրների մասին», - ասում է Յանան: Մինչև դեկտեմբերի 5-ն ուսանողները պետք է մեկ էջի սահմաններում էսսե գրեն` «Մամիկոնյանների ցեղը և Չինաստանը. հեռավորն ու մերձավորը» թեմայով: Այս էսսեների և պատասխանների հիման վրա կընտրվեն 3-րդ փուլ անցած առավելագույնը 20 ուսանող: Արան ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի 1-ին կուրսի ուսանող է, նա ևս ասում է, որ մրցույթն իրեն շատ գիտելիքներ տվեց. «Հարցերը ոչ հեշտ էին, ոչ դժվար, պետք է ուղղակի լավ փնտրեիր: Ինձ թվում է` կանցնեմ 3-րդ և կշահեմ համակարգիչ»,- ասում է մասնակիցը: 3-րդ փուլում արդեն ուսանողները բանավոր պետք է պատասխանեն ժյուրիի հարցերին: Այն կկայանա փետրվարի 1-ին` կապված Չինաստանում Ամանորի հետ: «Զարդ» կազմակերպության ներկայացուցիչ Արմինեից տեղեկացանք, որ 3-րդ փուլի օրը և չափորոշիչները  դեռ քննարկվում են: Մրցույթի կազմակերպիչ Եվգենիա Օհանյանը նշեց, որ մրցույթի մասնակիցների 60%-ը ԵՊՀ ուսանողներ են, իսկ ժյուրի կազմում ընդգրկված են տարբեր մասնագետներ` պատմաբան, ազգագրագետ, աշխարհագետ և այլք: Նշենք, որ մրցույթի հովանավորներն են ՀՀ Ազգաին ժողովը, Արտաքին գործերի նախարարությունը, Երևանի պետական համալսարանը: Հաղթողները կստանան տարբեր նվերներ, իսկ գլխավոր մրցանակը «Նոթբուք» համակարգիչ է, որը կտրամադրի ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանությունը:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված