ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

2009-ի ամենահամերաշխ մարդն Արա Գևորգյանն է



27.11.09_a-gevorgyanԵրեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Համերաշխության շարժման կողմից 2009թ ամենահամերաշխ մարդ է ճանաչվել կոմպոզիտոր, երգահան Արա Գևորգյանը: Համերաշխություն շարժումը ստեղծվել է 2007թ.` համանուն կուսակցության գաղափարական հենքի վրա: Շարժմանն անդամակցում են մեկ տասնյակից ավելի հասարակական գործիչներ, մտավորականներ, գործարարներ, կազմակերպություններ: Շարժումը ապակուսակցական է, բայց ոչ ապաքաղաքական և գործունեություն է ծավալում «Հանուն համերաշխ Հայաստանի» շրջանակներում:   Այսօր սիրո, համերաշխության և խաղաղության մասին էր խոսում երաժիշտ Արա Գևորգյանը «Տեսակետ» ակումբում. «Ես գիտեմ, որ իմ ասելով աշխարհը միանգամից չի խաղաղվելու, բայց ամեն մեկը պետք է իր լուման ունենա: Ես ուզում եմ, որ մեր երեխաները ապրեն խաղաղ միջավայրում, ես խաղաղություն եմ քարոզում ողջ մարդկությանը»: Արա Գևորգյանը աշխարհին խաղաղության իր կոչը անում է իր ստեղծագործությունների միջոցով: Այդ նպատակին են ծառայում «Ադանա»-ն` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին և «Սիրեցեք զմիմյանս» նախագիծը, որում ներգրավված են տարբեր ազգային պատկանելություն ունեցող երաժիշտներ: Արա Գևորգյանը առաջարկ է ներկայացրել Համերաշխություն շարժմանը` Իսրայելի և Պաղեստինի սահմանի վրա համերգ տալու վերաբերյալ: Երաժիշտը համագործակցում է ռուսական «Ֆավորիտ» ընկերության հետ, և նախատեսվում է 30 համերգ ««Love each other»» խորագրով: Արա Գևորգյանի խոսքերով` այդ համերգների ժամանակ ինքը ընթերցում է նաև ուղերձներ և նախատեսում է խաղաղության տուրը ավարտել Երևանում: Միաժամանակ երաժիշտը կարևորեց այն, որ մինչև ամբողջ աշխարհում խաղաղություն քարոզելը, պետք է մեր ազգի մեջ խաղաղություն հաստատվի. «Մենք զավթիչներ չենք, մենք ազատագրող ենք, դրա համար էլ խաղաղություն շատ ենք սիրում: Սիրեցեք զմիմյանս, լավ եղեք և ժպտացեք»,- ասաց տարվա ամենահամերաշխ մարդ տիտղոսին արժանացած Արա Գևորգյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված