Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

Հոկտեմբերին Հայաստանից ավելի շատ մարդ է հեռացել, քան ժամանել



Այս տարվա հոկտեմբերին Հայաստան է ժամանել 104 հազար 196, իսկ մեկնել 111 հազար 755 մարդ: Միգրացիայի եւ փախստականների վարչության միգրացիոն ծրագրերի գլխավոր մասնագետ Հայկանուշ Չոբանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հունվար-հոկտեմբեր ամիսներին Հանրապետություն է ժամանել 1 միլիոն 156 հազար 466 մարդ եւ մեկնել 1 միլիոն 209 հազար 377-ը: Միայն հոկտեմբերին Հայաստանից 8 հազար մարդ ավել է դուրս գնացել, քան ժամանել: «Շատ դժվար է տարին չավարտված կանխատեսում անել: Այս ուղեւորահոսքի մեջ միգրացիան չի առանձնացվում: Կսպասենք տարվա ավարտին եւ այդ ժամանակ կարող ենք հստակ ասել, թե ինչու է արտահոսքը շատ: Հիամ այս թվերը պայմանական են եւ շատ հնարավոր է, որ ինչ-որ մի առիթով Հայաստանից մարդիկ գնացել են եւ այդ պատճառով  է բացասական ցուցանիշ արձանագրվել»,-պարզաբանեց Հ. Չոբանյանը: Անդրադառնալով 10 ամսվա ցուցանիշի դրական սալդոին` Հ. Չոբանյանը բացատրեց, որ դա պայմանավորված է ճգնաժամով: Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին ուղեւորահոսքը եղել է դրական: Այսինքն` 8700 մարդ ավել է եկել Հայաստան, քան դուրս է գնացել:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված