ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

«Հանրապետականը ավելի է նմանվում Կոմկուսին»



Հմայակ Հովհաննսիյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի Հանրապետական կուսակցության շարքերին անդամագրվելուն: «Սպասելի քայլ էր, քանի որ Հանրապետականն այսօր իշխանության կուսակցություն է, ինչպես Ռուսաստանում` «Յեդիննայա Ռոսիա»-ն: Ըստ էության, դա արդեն մի կուսակցություն է, որը գնալով ավելի ու ավելի է նմանվում Կոմկուսին, այսինքն` սերտաճում է իշխանական ապարատին: Ինչպես ժամանակին հնարավոր չէր բարձր պաշտոն զբաղեցնել, չլինելով Կոմինստական կուսակցության անդամ, այսօր էլ, ըստ երեւույթին, մոտեցել ենք այդ տխուր իրավիճակին, երբ ցանկացած բարձր պաշտոն զբաղեցրած մարդ կա´մ իրեն պետք է խախուտ զգա իր պաշտոնում, կա´մ պետք է ընդգրկվի Հանրապետական կուսակցության շարքեր»: Վարչապետի վերջին քայլը բանախոսը պայմանավորում է մեկ այլ հանգամանքով ևս. «Միաժամանակ վարչապետի այս քայլն այն ուժերի դեմն առնելու փորձ է, ովքեր ուզում են վերադառնալ ակտիվ քաղաքական դաշտ: Խոսքը վերաբերվում է Քոչարյանի կադրերին, նրան սերտաճած իշխանական շրջանակին, որն ակտիվորեն ձգտում է թուլացնել Տիգրան Սարգսյանին` վարչապետի պաշտոնը նվաճելու համար»: Սակայն Հմայակ Հովհաննիսյանը չի կարծում, որ սա վարչապետի պաշտոնումլիովին ամրապնդեց Տիգրան Սարգսյանի դիրքերը, քանի որ անցյալում շատ տիպիկ օրինակ կա` Տիգրան Թորոսյանը, ով չնայած հանրապետական էր, սակայն հեռացվեց ԱԺ խոսնակի պաշտոնից:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված