ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Հ. Հովհաննսիյանը քարոզարշավին ներկայացնելու է Փաշինյանի ծրագիրը



18_11-Pashinyan-HovhannisyaԱյսօր Վարչական դատարանը քննարկելու է Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության: «Հայկական ժամանակ» թերթի գլխավորը խմբագիրը պահանջում է իրեն տրամադրել վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին անհրաժեշը տեղեկանք, որի բացակայության դեպքում նա չի կարող մասնակցել 2010 թ. հունվարի 10-ին 10-րդ ընտրատարածքում կայանալիք ԱԺ համամասնական ընտրություններին: 10-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե վարչական դատարանը մերժի Նիկոլ Փաշինյանի հայցը, նա կոչ է անելու բոլոր թեկնածուներին հավաքվել «Հայկական ժամանակի» խմբագրությունում եւ հանդես գալ հայտարարությամբ: «Այդ հայտարարության մեջ մենք նշելու ենք, որ բոլորով հանում ենք մեր թեկնածությունը, եւ մեզնից ոչ մեկը չի մասնակցի ընտրություններին»: Հմայակ Հովհաննսիյանը նշեց, որ ցանկացած քաղաքական գործիչ, լինի ընդդիմադիր, թե իշխանամետ, սոցիալիստ, թե կոմունիստ, չպետք է հանդուժի նման անօրինականություն իր կոլեգայի նկատմամբ: Իսկ եթե վարչական դատարանը բավարարի Նիկոլ Փաշինյանի հայցը, ապա նա կրկին կոչ է անում բոլոր թեկնածուներին, որպեսզի միահամուռ պահանջեն փոխել Փաշինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը: «Ես կարծում եմ` ցանկացած բարոյական սկզբունքներով առաջնորդվող մարդ չպետք է քարոզարշավին մասնակցի անհավասար սկզբունքներով: Եթե դա չարվեց, Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը չփոխվեց, եւ նա հնարավորություն չունեցավ մասնակցել քարոզարշավին, ես պարտավորվել եմ ինքս այդ բացը լրացնել եւ իմ քարոզարշավի ընթացքում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի ծրագրային մոտեցումները , քանի որ իմ բարոյական սկզբունքներին հարիր չէ անհավասար մրցակցությունը: Բացի այդ, ես ի սկզբանե ասել եմ, որ դեկտեմբերի 30-ին հանելու եմ իմ թեկնածությունը Նիկոլ Փաշինյանի օգտին»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված