Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Հմայակ Հովհաննիսյան. «Տեր-Պետրոսյանը բողոքավոր ընտրազանգվածի ընտրյալն է»



18_11-H-Hovhannisyan«Կա՞ արդյոք ընդդիմություն մեր քաղաքական կյանքում»: Պատասխանելով լրագրողներից մեկի այս հարցին` այսօր «Ուրբաթ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ 10-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում ընդդիմություն չկա: Այդպիսի բան չի կարող լինել: Ընդդիմություն այսօր կա: Պարտադիր չէ, որ ընդդիմությունը լինի միատեսակ: Ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը, իր ելույթում ասում է այդ մասին, որ ընդդիմությունն ունի այսօր առնվազն երկու ուղղութուն: Մեկը նա պայմանականորեն անվանում է Հայ դատականություն` դիտարկելով դա այսօր որպես ընդդիմություն, մյուսը նա անվանում է Հայ ազգյաին կոնգրես: Եվ ինքը չի սխալվում այդ առումով, ինչպես նաև նույն Դաշնակցության ղեկավարները պարզ ասում են, որ իրենք ընդդիմադիր են»,- ասաց նա: Հ. Հովհաննիսյանի կարծիքով` Լևոն Տեր-Պետրոսյանը բողոքավոր ընտրազանգվածի ընտրյալն է, քանի որ ընտրություններում երկրորդ տեղն է գրավել: «Մինչև հաջորդ նախագահական ընտրություններ Լևոն Տեր-Պետրոսյանը պահպանելու է իր դերը որպես ընդդիմադիր դաշտի առաջնորդ»,- ասաց նա:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված