Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

H1N1 գրիպի դեմ պայքարը պետք է ակտիվացնել



13_11-swine-fluH1N1 գրիպի հնարավոր համաճարակի դեմ միջոցառումների կազմակերպման հանրապետական  նորաստեղծ հանձնաժողովն այսօր հրավիրեց իր անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Ինչպես նիստի ընթացքում  հավաստեց առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, նախարարությունը H1N1 գրիպի կանխման դեմ միջոցառումները սկսել է դեռեւս ապրիլ ամսից: Միջոցառումների շրջանակներում անց են կացվել մի շարք սեմինար-խորհրդակցություններ, տրվել են մեթոդական ցուցումներ: Նախարարի խոսքերով, սեմինարներն այս օրերին շարունակվում են հանրապետության դպրոցների տնօրենների եւ բուժքույրերի մասնակցությամբ: Նախարարությունն ամեն օր տեղեկություններ է ստանում դպրոցներում գրանցվող բացակայությունների վերաբերյալ, պարզում դրանց պատճառները: Վերահսկողություն է սահմանվում նաեւ մուտքի արտոնագիր ունեցող քաղաքացիների նկատմամբ: Առողջապահության նախարարի հաղորդմամբ, մշակվել է գրիպի հնարավոր համավարակին /պանդեմիայի/ պատրաստվածության ծրագիրը: Կառավարության կողմից 4 մլն 500 հազար դրամ է հատկացվել հնարավոր վարակի կանխարգելման դեմ միջոցառումների իրականացման համար, ձեռք է բերվել «Տամիֆլյու» դեղամիջոց: Այս աշխատանքները սակայն վարչապետ Արա Հարությունյանը բավարար չի համարում: Գրիպի կանխման համար նա առողջապահության նախարարին հանձնարարեց ավելի ակտիվացնել քարոզչական աշխատանքները եւ պատրաստել հեռուստատեսային հոլովակներ ու պարբերաբար եթեր հեռարձակել ինչպես Արցախի հանրային հեռուստատեսությամբ, այնպես էլ Ղարաբաղում վերահեռարձակվող հեռուստաալիքներով:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված