Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Դավիթ Հակոբյանը ընտրվելու իր հնարավորությունը համարում է 90%



ԱԺ լրացուցիչ ընտրություններում  Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել  Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ  Դավիթ Հակոբյանը: Նա  հաղթելու իր հնարավորությունը համարում է ոչ պակաս, քան 90% և իր մուտքը «պառլամենտարիզմի ինստիտուտ» որակում որպես  «նոր գաղափարական սերնդափոխություն»: «Պառլամենտր ազգի ուղեղն է ու միտքը, դա  պոռնկատուն չէ, որ ոսկով առնենք»,-ասում է ավիթ Հակոբյանը: Իր խոսքերով`նա անհրաժեշտություն չունի այդ մանդատը որպես շուք օգտագործել. «Ես առանց այդ մանդատի էլ համարվում եմ ազգի տրիբուն»: Ըստ պրն. Հակոբյանի`Հայաստանում գործում է բացարձակ ցենզային ընտրական իրավունքը, այսինքն` երբ 50 հազար աշխատավարձ ստացող բժիշկը և 500 միլիոն դոլար շրջանառող կապիտալ ունեցող օլիգարխը  մեծամասնական ընտրակարգով պետք է գրավ մուծեն 1 միլիոն դրամ: Թե որտեղից է վճարելու այդ 1 միլիոն դրամը, մարքսիստը պատասխանեց. «Հակոբյան Դավիթը այնքան սնանկ չէ, ինչքան դուք կարծորմ եք»: Հայաստանի գլխավոր մարքսիստը  բացարձակ ցենզային ընտրական իրավունքը համարում է հանցագործ ընտրական իրավունք և նշում, որ պետք է անցում կատարել ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ ընտրական իրավունքի: Այդ առթիվ առաջարկում է, որ ապագա պատգամավորները հանձնեն 3 պետական լիցենզավորման քննություններ`համաշխարհային առաջավոր քաղաքակրթությունների պատմություն, համաշխարհային տնտեսագիտություն և հռետորական արվեստ: Պրն. Հակոբյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նախապայմանագրերը անվանեց «հաշտեցման աղերսագրեր»:  «Հաշտեցման աղերսագրի քննարկումների փուլը ավարտված է, իսկ հոկտեմբերի 10-ից հետո կլինեն հետևանքները.  կհանձնվեն պատմական Արցախի 7 գավառները»:  Բայց «Արցախ» ակումբում հրավիրված ասուլիսի վերջում  Դավիթ Հակոբյանը  համոզված էր. «Մենք հարյուր տարի հետո անպայման կվերադառնանք Մասիսի փեշերին»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված