Կիրակի, 15 դեկտեմբերի

Թուրքիան և Վրաստանը հրաժարվել են մասնակցել DigiTec Expo 2009 ցուցահանդեսին



Քնար Բաբայան

Հոկտեմբերի  2-ին կմեկնարկի DigiTec Expo 2009 ցուցահանդեսը 14_09-k_vardanyan«2005 թ. Ձեռնարկություների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ նախաձեռնելով այս ցուցահանդեսը, նպատակ ունեինք 10 տարվա ընթացքում այն դարձնել տարածաշրջանային խոշոր ցուցահանդես: Այսօր հինգերորդ տարեդարձն է, և կարող ենք ասել, որ իր հետաքրքրությամբ` այն իր ուրույն դերն ունի տարածաշրջանում:

Այն նոր տեխնոլոգիանները, որ ցուցադրվում են DigiTec-ում հավասարը չունեն տարածաշրջանում, ինչն էլ, ըստ իս, պակաս կարևոր ձեռքբերում չէ»,-ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում DigiTec Expo 2009 ցուցահանդեսի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն նա  խոստովանեց, որ լուծված է միայն ցուցահանդեսի որակական կողմը, քանականը դեռ ընթացքի մեջ է, որը ենթադրում է աշխատողների, մասնակից երկրների և արտադրանքի համապատսախան քանակով աճ: Անցած տարվա համեմատ ցուցահանդեսի կազմակերպիչները նկատել են մասնակիցների 15 տոկոսի աճ: Մասնավորապես մասնակցության հայտ են ներկայացրել 52 ընկերություն, որոնք 47 տաղավարներում հնարավորություն կունենան ցուցադրել իրենց լուծումներն ու ծառայությունները: Մասնակիցներից բացի կազմակերպիչները ակնկալում են նաև այցելուների կտրուկ աճ` մոտ 12 հազար: «Մի շարք նորություններ են լինելու ցուցահանդեսի ժամանակ: Բոլոր մասնակից ընկերությունները հանդես կգան նոր և վերջին ձեռքբերումներով: «Ucom» ընկերությունը կցուցադրի IP թվային  հեռուստատեսություն, որը իր տեսակի մեջ առաջինն է Հայսատանում: Բացի դրանից, կլինեն մի շարք անակնկալներ, որոնց մասին անգամ ես եմ անտեղյակ»,- ասաց Կ.Վարդանյանը: Նրա խոսքերով`ցուցահանդեսի ժամանակ  կազմակերպվելու է  բժշկական հեռուստակամուրջ ՁԻՀ-ի տաղավարի և Գյումրի քաղաքի միջև: Կցուցադրվի հեռահար բժշկության հնարավորությունները, և Երևանում գտնվող բժիշկը կզննի Գյումրիում գտնվող հիվանդին և ցուցումներ կտա: Ցուցահանդեի սահմաններրում կներկայացվեն նաև բիզնես և պետական ծրագրեր, ռոբոտների մրցույթ: Կ.Վարդանյանը պատմեց, որ այս տարի Ինֆորմացիոն տեխնոլոգիանների ձեռնարկությունների միությունը  որոշել է աջակցել նորաստեղծ մոտ 10 ընկերությունների և հնարավորություն տալ նրանց իրենց շուկայական խնդիրները լուծել DigiTec-ի շրջանակներում: Ցուցահանդեսի վերաբերող լրագրողների հարցերին պատասխանեցին նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և «Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: Բագրատ Ենգիբարյանը, խոսելով ցուցահանդեսի մասին, նշեց, որ այն  ոչ միայն հարթակ է  ցուցադրելու, այլև հնարավորություն է տեղում այլ ընկերությունների արտադրանքների  մասին տեղեկություներ ստանալու և տեսնելու համար: «Այս տարի ցուցահանդեսը նշանավոր է նաև նրանով, որ նկատելի է մեծ թվով միջազգային ընկերությունների մասնակցություն` ոչ միայն դիտողի, այլ նաև` ցուցադրողի: Այդ ընկերություների մասնակցությունն էլ  ապացուցում է, թե որքանով է մրցունակ հայկական շուկան նման ընկերությունների մուտքի համար»,- ասաց Բ. Ենգիբարյանը: «Ucom» ընկերությունը այս տարի հանդես է գալիս DigiTec Expo 2009 հովանավորի դերում: Ընկերության տնօրեն Հայկ Եսայանի խոսքերով` «Ucom» -ը այդ որոշումը ընդունել է` հաշվի առնելով  ցուցահանդեսի  ձեռք բերած հաջողությունները: «Բացի հովանավորելուց Ucom-ը հանդես կգա իր վերջին ձեռձբերումներով`գերարագ ինֆորմացիայի փոխանցման տեխնոլոգիաներով` անկախ ինֆորմացիայի տեսակից, որը տարածաշրջանում առաջինն է իր տեսակով»,-ասաց Հայկ Եսայանը: Վերջում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք այս տարի ցուցահանդեսում ապահովել Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, Կարեն Վարդանյանն ասաց. «Թուրքիան կտրականապես հրաժարվեց, իսկ Վրաստանի  առումով բանակցեցիք, բայց վերջում հրաժարվեցին: Միգուցե պատճառը վերջերս Վրաստանում կայանալիք Էլեկտրոնային կառավարման նվիրված մրցույթն է»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված