11:29, 3 հուլիսի, 2009
Հուլիսի 2-ին, ժամը 15.30-ին Գեղարքունիքի մարզի Սեւանի ջրափրկարարական ջոկատի կենտրոնակայան ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի քաղաքային լողափում ռետինե ներքնակով մի երեխա 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքների հետեւանքով ներքնակը շրջվել է, եւ երեխան հայտնվել է ջրի մեջ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական խումբը: Ժամը 15.32-ին ջրից դուրս է բերվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 2004 թ. ծնված Նարեկ Խչոյանը: Երեխային ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, եւ հանձնվել ծնողներին:
«Ն. Խչոյանի առողջական վիճակը բավարար է»,-հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Երեխան փրկվել է
Տես նաև՝
