ՈՒրբաթ, 06 դեկտեմբերի

«Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում Հայաստանը պաշտպանվողի դերում է»



26_05-Vrtanesyan-MartirosyaԱյսօր «Հայելի» ակումբում ArmenianHouse.org էլեյկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանն ու տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադարձան Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող տեղեկատվական պատերազմին:   26_05-VrtanesyanԿ. Վրթանեսյանը նշեց, որ արցախյան շարժման առաջին տարիներին շատ սահմանափակ ռեսուրսներով Հայաստանը բավական հաջող տեղեկատվական պատերազմ էր վարում Ադրբեջանի դեմ: Սակայն ներկայումս Հայաստանն ավելի պաշտպանվողական դիրքում է`շատ հարցերում, և որտեղ անհրաժեշտ է պատասխան տալ, լռում ենք: «Օրինակ` Նախիջևանում Ջուղայի գերեզմանատան խաչքարերի դեպքում: Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին սպանողը Ադրբեջանում հերոսացավ: Կամ էլ` այս տարվա հունվարին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածած այն կեղծ հայտարարությունը, թե ադրբեջանցիների պահանջով հոլանդական մի ընկերություն իր հայազգի աշխատակցին ազատ է արձակել` ազգության պատճառով: Հայկական կողմը ոչ մի կերպ չարձագանքնեց: Կամ` երբ ադրբեջանական կայքերում, Հայաստանի մասին խոսելիս, Արևմտյան Ադրբեջան եզրն են օգտագործում»,- ասաց նա: 26_05-MartirosyanՍ. Մարտիրոսյանն էլ նշեց, որ Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական պատրեազմները մի քանի թիրախ ունեն`Հայաստանի հասարակությունը, սփյուռքը, երրրորդ երկրների ներկայացուցիչները, և հենց Ադրբեջանի հասարակությունը: «Օրինակ, Հայաստանի ներսում ակնհայտ է, որ շատ լուրջ է իրավիճակը, որովհետև հայկական լրատվամիջոցներից շատերի համար որպես տեղեկատվական աղբյուր հանդիսանում են ադրբեջանական կայքերը, ու դրա հիման վրա արդբեջանական դեզինֆորմացիան սկսեց տարածվել: Ինչ վերաբերում է երրորդ երկրների վրա ազդեցությանը, ապա շատ տեղերում ադրբեջանական քարոզչությունը տեղ չի հասնում, քանի որ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում, բայց շատ անգրագետ է դա անում»,-ասաց Սամվել Մարտիրսյանը: Նա օրինակ բերեց, որ միջազգային կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանը կարող է բոլորին բաժանել նյութեր հայկական տեռորիզմի մասին, բայց ամբողջ նյութերը ադրբեջաներեն լինեն: Բայց միևնույնն է, փորձագետի կարծիքով, ադրբեջանցիներն արդեն սկսում են օգտագործել արտասահմանի փորձը: «Ինչ սեմինար կամ կոնֆերանս էլ լինի արտերկրում, Ադրբեջանի դեսպանատունը կամ ինչ որ հ/կ-ներ անպայման ներկա են լինում: Իսկ Հայատանից դա արվում է միայն անհատների կողմից, դեսպանատները չեն բարեհաճում ներկայանալ: Ադրբեջանում արդեն մի քանի տարի է` գործում է հստակ համակարգ` տեղի նախագահական ապարատը ամբողջ տեղեկատվական համակարգը վերահսկում է, դա հզոր համակարգ է, ու ինչքան էլ վատ աշխատեն, մեկ է` իր արդյունքն ունենում է»,- ասաց նա: Ինչո՞ւ է Հայաստանը տեղեկատվական պատերազմում պաշտպանվողի դիրքում հայտնվել: Կ. Վրթանեսյանն ասում է, որ նախ հարձակումները շատ են, հետո` ռևանշի ցանկությունից ելնելով`ադրբեջանցիներն ավելի ակտիվ են, նրանց հարձակումներն անընդհատ են: Ս. Մարտիրոսյանն էլ իբրև հավելում` ասաց. «Վերջերս հայկական մի լրատվամիջոցում շատ զարմացել էին, որ իրենց հայերեն նյութը արդբեջանական մամուլով մեկ տարածվել էր: Իրենց թվում էր, որ դա բացառվում է, եթե իրենք հայերեն են տպել: Իսկ հակառակ դեպքը երբեք չի լինում, որ ադրբեջաներեն նյութերն այստեղ տարածվեն»: Օրերս մշակված տեղեկատվական անվտանգության հայեցակարգը ի՞նչ կարող է փոխել այս ոլորտում: Կարեն Վրթանեսյանը հայեցակարգ ունենալը դրական է համարում, ասում է`դա ցույց է տալիս, որ փորձ է արվում համակարգված աշխատանք սկսել այս ոլորտում: Սակայն մյուս կողմից` թե ինչքանով այդ հայեցակարգը կգործի, ինչքանով ռեալ աշխատանք կտարվի, դժվարանում է ասել: «Որոշ ժամանակ առաջ ընդունվել էր նաև ազգային անվտանգության հայեցակարգը, և չգիտես ինչու այդ հայեցակարգը նախ հասատատել էին Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում, ինչն արդեն ծիծաղելի է, երբ երկիրն իր անվտանգության հարցերը համաձայնեցնում է երեք իրար լրիվ հակառակ դիրքեր ունեցող ուժերի հետ: Նաև բաներ կան, որ հատուկ ոչ մի հայեցակարգ էլ պետք չէ, պետք է տարրական ինչ-որ բաներ հասկանալ»: Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` այդ հայեցակարգում շատ ընդհանուր բաներ կան գրված, հարցն այն է, թե ինչպես դա կաշխատի:Նրա կարծիքով` շատ բարդ է լինելու, քանի որ հիմնական խնդիրը անգրագիտությունն է: «Անցյալ տարվա օգոստոսին` երբ ռուս-վրացական պատերազմն էր, հայկական մամուլն արձակուրդի էր, որովհետև ներքին քաղաքական խնդիր չունեինք: Մեզ միայն ներքին տեղեկատվական դաշտն է հետաքրքրում: Ադրբեջանում ապատեղեկատվություն տարածեցին, թե Հայաստանից է ռմբակոծվում Վրաստանը, մեզ մոտ մի մամուլ չկար, որ հակառակը տպեր: Մի կայք էր այդ օրերին ակտիվ աշխատում, այն էլ Ադրբեջանի կողմից գրանցված միակ հայկական կայքն էր»,- ասաց նա:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված