Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

Դ. Շահնազարյան. «Համաներումը հերթական թատրոնն էր ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համար»



12_05-d-shahnazaryan«Նույնիսկ շատ դիվանագիտական լեզվով  դա չի կարելի համաներում անվանել, քանի որ քաղբանտարկյալների մի զգալի մասի` 20 հոգու վրա այն չի տարածվում: Որևէ դրական գնահատական տալ չեմ կարող դրան, այս համաներումը ոչ միայն չի նպաստում Հայաստանում ստեղծված և արդեն մեկուկես տարի տևող քաղաքական  ճգնաժամի հաղթահարմանը, այլ, ընդհակառակը, ավելի է խորացնում այն»,- անդրադառնալով հունիսի19-ին համաներում հայտարարելու մասին ընդունված որոշմանը` այսօր «Հայացք» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:  Վերջինի պնդմամբ` իշխանությունները քաղաքական մեթոդներով քաղաքական ճգնաժամը վերացնելու որևէ միտում չունեն: Իսկ համաներումը երկու պատճառով իրականացվեց` առաջինը`ժողովրդի ակտիվությունն էր, շարժումը. իշխանությունները ստիպված էին նման ինչ-որ քայլ անել, երկրորդը` հերթական թատրոնն էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համար: «ԵԽԽՎ այս նստաշրջանում պատժամիջոցներ չեն լինի, Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից չեն զրկի: Հակառակը, վստահ եմ, որ կգովեն Հայասատանի այս քայլը, բայց Հայաստանն այնուամենայնիվ կմնա մոնիտորինգի ռեժիմում: Վստահ եմ, որ մոտ ապագայում բոլոր քաղբանտարկյալները ազատություն են ստնալու, բայց ոչ թե արտաքին ճնշման տակ, այլ շարժման շնորհիվ, ժողովրդի` իշխանության դեմ հզոր պայքարի շնորհիվ»,- ասաց նա` հավելելով, որ մնացած քաղբանտարկյալներին պետք է ազատ արձակեն, իսկ թե ինչպես` դրա համար տասնյակ մեխանիզմներ կան: Իսկ թե ինչու բոլոր քաղբանտարկյալներին ազատ չարձակեցին, Դ. Շահնազարյանի կարծիքով` իշխանությունները իրենք քաղաքական մեթոդներով աշխատելու ցանկություն չունեին: Միգուցե նաև պայմանավորվել էին Եվրախորհրդի ին-որ պաշտոնյաների հետ, որ այսքանով իրենք կբավարարվեն, կամ էլ, որ դրանով ճնշման ինչ որ լծակներ են պահպանում շարժման վրա, բայց դա Դ. Շահնազարյանի վստահեցմամբ` բացարձակապես այդպես չէ: «Այս համաներումն իրենց պետք էր, որպեսզի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակեղծիք իրականացրած անձինք, չեմ ստուգել,  բայց վստահ եմ` մարտի մեկին իրենց հրամանով թալանով զբաղված, հանցագործություն կատարած անձինք նույնպես օգտվեն դրանից ու այս համաներմամբ «մեղքերի թողություն» ստանան իշխանութան կողմից»,- ասաց բանախոսը` հավելելով, որ իշխանությունների հետ երկխոսություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլոր քաղբանտրակյալներն անխտիր ազատ արձակվեն: Սակայն քանի դեռ երկրում կա մեկ քաղբանտարկյալ, երկխոսության մասին խոսելն ավելորդ է: Անդրադառնալով  հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ընթացքին` Դ. Շահնազարյանն ասաց, որ առաջիկայում որևէ ակտիվություն սպասել չի կարելի, քանի որ Թուրքիան ստացավ այն, ինչի մասին միայն  կարող էր երազել: «Հիմա արդեն ունենալով հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի լուծված հարցն իր գրպանում` նա ամբողջողվին ձեռնամուխ է եղել Ղարաբաղի հարցի կարգավորման խնդրում իր դերը մեծացնելուն, Ղարաբաղի հարցը  ՄԱԿ-ի անվտնագության խորհուրդ տեղափոխելուն: Երբ Թուրքիան հայտարարեց, որ պատրաստ է Ղարաբաղի կարգավորման հարցը տանել անվտնագության խորհուրդ, դա ըստ էության` Սերժ Սարգսյանի` Ֆուտբոլային դիվանագիտության խայտառակ փլուզումն էր, և ակնհայտ էր, որ առանց Ղարաբաղի հարցի էական տեղաշարժի` Թուրքիայի կողմից որևէ քայլ ակնկալելը ուղղակիորեն միամտություն է: Արդյուքն էլ տեսանք` Սիրիայի նախագահը եկավ, և Հայաստանի արարողակարգը ըստ էության խախտելով` չայցելեց Ծիծեռնակաբերդ»,- ասաց նա: Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված գործընթացում Դ. Շահնազարյանի համոզմամբ` ամեն ինչ կախված է նրանից, թե Ղարաբաղի հարցում որևէ առաջընթաց կլինի՞, թե՞ չէ: «Սերժ Սարգսյանը մի շատ պարզ բան չէր հասկանում, որ առանց Ղարաբաղի հարցի տեղաշարժի հայ- թուրքական հարաբերություններում որևէ բան անել հնարավոր չէ: Նա փորձեց հակառակ ճանապարհով գնալ, և արդյունքում ամբողջապես տապալվեց: Թուրքիան մի քանի կարևորագույն հարց իր համար լուծեց: Երբ նայում եմ, թե ոնց են մեր իշխանություններն արտաքին քաղաքականությամբ զբաղվում, այն տպավորությունն է, որ տեսնում ես, թե ինչպես է երեխան պայթուցիկի հետ խաղում»,- ասաց նա: Դավիթ Շահնազարյանը տեղեկացրեց նաև, որ ՀԱԿ-ը հաջորդ շաբաթ հավանաբար հանրահավաք կանի:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված