Շաբաթ, 07 դեկտեմբերի

ՀՀԿ և ԲՀԿ` քրեական տարաձայնություննե՞ր



«Իշխանությունը արդեն կորցրել է վերահսկողությունը քրեական աշխարհի իր կարևոր բազայի նկատմամբ: Այն, ինչ տեղի է ունենում վերջին 1-2 շաբաթվա ընթացքում, դրա վառ ապացույցն է: Սա լուրջ մտահոգության առիթ է տալիս, քանի որ եթե իշխանությունը չի կարողանում իր ստորին ու միջին օղակները վերահսկել, ապա դա խոսում է նաև իշխանության էության և թուլության մասին»,- այսօր Իրավունք դե ֆակտո ակումբում հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ իրենք, ի տարբերություն իշխանությունների, միշտ վերահսկել են իրավիճակը զանգվածային միջոցառումների ժամանակ և նման մտավախություններ չունեն: Միևնույն ժամանակ, Դավիթ Շահնազարյանի կարծիքով, ՀՀԿ- ԲՀԿ ներկայացուցիչների վերջին բախումներն ամենևին չեն նշանակում, թե կան տարաձայնություններ կոալիցիայի ներսում. «Նրանք բոլորը լուծում են մեկ խնդիր` իշխանությունը պահել, և եթե ինչ-որ տարաձայնություններ ներքևի օղակներում կան, ապա ընդհանուր դիրքորոշման վրա դա որևէ կերպ ազդել չի կարող, նրանք փորձում են ցույց տալ, որ կոալիցիայի ներսում պայքար կա, որ լրացուցիչ ձայներ հավաքեն, կան, իհարկե, քրեական մակարդակի տարաձայնություններ, բայց քաղաքականապես դա նույն նպատակը հետապնդող ուժեր են և կոալիցիան մի ուժ է»,- ասաց Դ. Շահնազարյանը: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիայից միայն վերջերս դուրս եկած ՀՅԴ-ին, ապա Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը իր ողջ պատմության ընթացքում եղել է ծայրահեղություն, և Դաշնակցությունը ըննդիմություն չէ:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված