Երեքշաբթի, 20 օգոստոսի

Կլոդ Մութաֆյան. «Հայաստանի ապագայի համար Ղարաբաղի հարցն ավելի կարեւոր է»



22_04-k_mutafyanԱդանայի կոտորածների 100-ամյակին նվիրված կոնֆերանսին մասնակցելու առիթով Հայաստանում գտնվող Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Կլոդ Մութաֆյանը, կարծիք հայտնելով հայ-թուրքական ներկայիս բանակցությունների մասին, ասաց. «Այդ բանակցությունները մեկ բան են, բայց Ցեղասպանության հարցը չի կրնար այդ ձեւով լուծվիլ, որովհետեւ չես կրնար անտեսել, որ սփյուռքահայերը հիմնապես ժառանգորդներն են այդ ողբերգության»: Ղարաբաղյան հարցի կարգավորմամբ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորելու Թուրքիայի դիրքորոշման կապակցությամբ Կլոդ Մութաֆյանը մտավախություն հայտնեց, որ Ղարաբաղի հարցը լուծելու համար «Ցեղասպանության հարցում զիջումներ անենք»։ «Դժվար է դեմ լինել սահմանի բացմանը, բայց կարևոր է, թե ի՞նչ գնով: Ինձ համար` որպես ժառանգորդի, Ցեղասպանության ճանաչումը կարեւոր է, բայց, քիչ մը դաժան ձեւով կըսեմ, Հայաստանի ապագայի համար Ղարաբաղի հարցն ավելի կարեւոր է»,- Հետքին ասաց պրոֆեսորը: Հայ-թուրքական բանակցությունների շուրջ Սփյուռքում առկա տրամադրությունների մասին հայագետն ասաց. «Սփյուռքը դժվար կացության մեջ է, կըսեն, որ չեն ուզիլ թուրք-հայ հարաբերություններին վնաս բերել, իհարկե, իրականում այդպես չէ: Ես չեմ կրնար ասիլ` լավ է, թե ոչ, սկզբունքորեն բանակցությունները լավ են, միշտ պետք է կրնալ թշնամու հետ խոսիլ, նույն բանը այստեղ է, շատերը դեմ են: Բայց ես դեմ եմ այն սփյուռքահայերուն, որ ասում են` ադիկա դավաճանություն է, բայց մյուս կողմեն չեմ ըսիլ, որ շատ լավ է, ուզեք չուզեք կացությունը, շահերը տարբեր են, հիմա ավելի շատ հայ կա սփյուռքի մեջ, քան Հայաստան, եւ Սփյուռքի կառույցի հիմքը դեռ Ցեղասպանության զոհերուն ժառանգներն են, չնայած գաղթում են: Հիշողությունն ավելի շատ Սփյուռքինն է, քան Հայաստանինը»: Ֆրանսիայի դիրքորոշման մասին Կ. Մութաֆյանն ասաց, որ թեեւ Ցեղասպանությունն այնտեղ ճանաչել են օրենքով, բայց ուրացողներին պատժելու մասին օրենքը Սենատի օրակարգ չի մտցվում, որովհետեւ «իշխանություններն ասում են՝ Հայաստանը և Թուրքիան բանակցությունների մեջ են և պետք չէ խանգարել»։ Թուրքիայի մտավորականության շրջանում Ցեղասպանության ճանաչման շուրջ սկսված սոտրագրահավքներին պրոֆեսոր Մութաֆյանն այնքան էլ հավատ չի ընծայում. «20 000 մտավորական ստորագրեցին, լավ է, բայց չպետք է մոռանալ, որ գլխավոր բառը չկա, Մեծ Եղեռն է գրված, ոչ թե Ցեղասպանություն: Թուրքական իշխանությունները շատ լավ գիտեն իրենց դերը: Մեկ կողմեն շատ դրական է, բայց մյուս կողմեն պետք չէ մոռնալ, որ ինքը որոշ զենք մըն էր ուրիշ ակցիայի համար, երբեք շնորհակալություն պետք չի ասիլ նման ակցիաների համար»: «Հավատու՞մ է, արդյոք, որ Հայոց պահանջատիրությունը արդյունք կտա» հարցին Մութաֆյանը պատասխանեց. «Դժվար է ասել, բայց միշտ պետք է շատ պահանջիլ, որ օր մը կարողանան փոխզիջել, ձեռքի մեջ պետք է ավելին ունենալ: Շատ ավելի իրատես է նյութական հատուցումը, արդեն որոշ քայլեր արվեցան, սակայն կա հուշարձանների վերահսկողության խնդիրը, ադիկա պետք է, թուրքերը պետք է թույլ տան, որ հայ մասնագետները զբաղվին այդ հուշարձաններով»:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված