Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

Ներսես Երիցյանը ընդունել է ՀԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին



Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման հիմնական նպատակը` Զարգացման քաղաքականության գործողությունների ծրագրի (DPO) քննարկումն էր, ընդհանուր բարեփոխումների ծրագրից բխող հիմնախնդիրների և դրանց արդյունավետ լուծումների բացահայտումը, այդ ծրագրերի անմիջական կապը 2008թ. Ռազմավարական զարգացման ծրագրի (SDP) հետ, ինչպես նաև հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակության հնարավորությունների պարզաբանումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2009-2010թթ. նախատեսված առաջնային կարևորություն ունեցող ծրագրերի շրջանակը, համաշխարհային ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրները: Համաշխարհային բանկի առաջատար տնտեսագետ Ռոբերտ Տալիերսիոն տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարին, որ նոր Զարգացման քաղաքականության գործողությունների ծրագրով (DPO) կշարունակվի իրականացվող բարեփոխումների ծրագրի օժանդակությունը և ընդհանուր առմամբ այն ուղղված կլինի երկրի մրցունակության բարձրացմանը, հարկային, մաքսային, կրթության և առողջապահության ոլորտներում բարեփոխումմների իրականացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հասարակության պաշտպանվածության ապահովմանը, ինչպես նաև էներգախնայողության և հանքարդյունաբերության ոլորտներում կիրառվող քաղաքականության վերանայմանը: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրել է իր տեսակետը խնդրո առարկայի վերաբերյալ, ընդգծելով, որ ծրագրերը պետք է նպաստեն երկրի զարգացմանը և, միաժամանակ, ծառայեն սոցիալական հիմնախնդիրների լուծմանը: Նախարարի խոսքերով, անհրաժեշտ է ծավալել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն մարդկային ներուժի ներգրավմանը և կնպաստեն գործազրկության կրճատմանն ու աղքատության նվազեցմանը: Ներսես Երիցյանն անդրադարձել է նաև կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին և պետության-մասնավոր հատվածներ համագործակսությամբ իրականացվող ծրագրերին (օժանդակություն ՓՄՁ-ներին, գյուղական տնտեսությունների սուբսիդավորում և այլն),-հայտնում է Էկոնոմիկայի նախարարության կայքէջը:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված