14:55, 2 փետրվարի, 2009
Երևանում ապրիլի 10-13-ը կանցկացվի «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2009» խորագրով 8-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքէջը։
Ցուցահանդեսը կազմակերպում է «LOGOS EXPO կենտրոն» ցուցահանդեսային ընկերությունը՝ ՀՀ առողջապահության նախարարության հովանու ներքո։
Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն կլոր սեղաններ, սեմինարներ, այցելուներին կներկայացվեն առաջատար երկրների, ինչպես նաև հայկական բժշկության նվաճումներն ու ժամանակակից սպասարկման ձևերը, այդ թվում` կանխարգելում, կլինիկական բժշկություն, ստոմատոլոգիա, դեղագործություն, մայրություն ու մանկություն, հիգիենա և այլն։
Միջոցառման ընթացքում հատուկ տեղ է հատկացվելու վերականգնողական սարքավորումների ցուցադրմանը։
Առողջապահության միջազգային ցուցահանդես Երեւանում
Տես նաև՝
