Կիրակի, 15 դեկտեմբերի

Բոլոր ավագ դպրոցները կունենան ժամանակակից ուսումնական լաբորատորիաներ



Այսօր կրթության և գիտության նախարար Սեյրան Սեյրանյանն այցելել է Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց` ծանոթանալու «Այբ» կրթական հիմնադրամի կողմից դպրոցում բացված ֆիզիկայի և քիմիայի ուսումնական լաբորատորիաներին: Այս մասին հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Հիշյալ  լաբորատորիաներն ընձեռում են իրական և վիրտուալ փորձեր կատարելու հնարավորություն, ապահովում դպրոցական և խորացված ուսուցման ծրագրերի իրականացում: Այցի ընթացքում նախարարը մասնակցել է դպրոցում ընթացող դասերին: «Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ձևավորված ավանդույթներին հավատարիմ, շարունակում է մնալ հանրապետության լավագույն դպրոցների ցանկում` ապահովելով կրթության բարձր որակ: Այստեղ առկա է ուսումնական գործընթացի կազմակերպման հսկայական փորձ, որը պետք է դառնա հանրակրթական բոլոր դպրոցների սեփականությունը»,- ասել է նախարար Սեյրանյանը: Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում ուսումնական լաբորատորիաների խնդրին` նա վստահեցրել է, որ բոլոր ավագ դպրոցները հագեցված են լինելու ժամանակակից ուսումնական լաբորատորիաներով, որոնք էլ հիմքեր կստեղծեն ինչպես կրթության որակի բարձրացման, այնպես էլ կրթության ոլորտում առողջ մրցակցության ապահովման համար: Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, Սեյրան Սեյրանյանն այն համարել է ոչ առաջնային` կարևորելով քաղաքական կամքն ու պատրաստակամությունը` սկսված գործընթացները ցանկալի արդյունքի հասցնելու համար:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված