Հինգշաբթի, 19 սեպտեմբերի

Ինչո՞ւ է ՀՀ-ն դարձել հավկիթ ներկրող երկիր



Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց հավկիթի շուկայի մասին: Պատգամավորը նկատեց, որ մի քանի տարի առաջ ՀՀ-ն եղել էր հավկիթ արտահանող երկիր, մինչդեռ հիմա դարձել է հավկիթ ներմուծող. «Արդյոք սա՞ է մրցակցության դրական արդյունքը, թե՞ այստեղ ինչ-որ այլ խնդիրներ կան: Ինչո՞վ է պայմանավորված, որ մասնավորապես այս շուկայում ՀՀ տնտեսվարողները չեն կարողացել ապահովել տեղական արտադրության հավկիթ և ներմուծում են տարբեր երկրներից, այդ թվում` Պարսկաստան և այլն»:

Շաբոյանը նշեց, որ հավկիթի ներկրումը  պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով: «Հավկիթի ինքնարժեքի մեջ մի մեծ կոմպոնենտ է կազմում կերը, որն ամբողջությամբ ներմուծվում է: Հիմնականում բերվում է Ուկրաինայից: Քանի որ այդ կոմպոնենտը ներմուծվում է, պատրաստի արտադրանքի (նկատի ունի ձուն- հեղ.) ներմուծումը որոշ դեպքերում դառնում է շահավետ: Դրանով է նաև պայմանավորված, որ Ուկրաինայից որոշ խմբաքանակներ են ներմուծվում»,- ասաց նա:

Շաբոյանի խոսքով` հավկիթի ներմուծմամբ խնդիր չի տեսնում, այլ խնդիրը անբարեխիղճ մրցակցության մեջ է, երբ տարբեր երկրներից  ներմուծվող հավկիթը չվաճառեն տեղական արտադրության անվան տակ: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված