Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի

«Նաիրիտի» դեմ Մոսկվայում ընթացող դատական գործը շարունակվում է. գործարանից ներկայացուցիչ չի մասնակցում



Ավարտվեցին Միջպետական բանկն ընդդեմ «Նաիրիտի» գործով նախնական լսումները․դատաքննությունը կսկսվի դեկտեմբերի 2-ին

 Այսօր Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացավ «Նաիրիրտ գործարան» ՓԲԸ-ի գործով  թվով՝4-րդ դատական նիստը: Ինչպես նախորդ 3 դատական նսիտերին, այս անգամ էլ  ներկա չէին պատասխանող կողմի` «Նաիրիտի» եւ Rhinoville Property Limited-ի ներկայացուցիչները:

Լսումները սկսվեցին մոտ 2 ժամ ուշացումով՝  դատավոր Ա․Ա․ Կոմարովի նախագահությամբ։ Հայցվոր կողմը՝ Միջպետական բանկից 4 ներկայացուցիչ էր մասնակցում նիստին, որոնցից ելույթ ունեցավ բանկի իրավաբան Միխայիլ Կուլիկովը։ Վերջինս հայտնեց, որ Միջպետական բանկը  չի պահանջի ավելացնել գումարի չափը․«Հիմնական դատական նիսում գործի քննման պահին այն այսպես թե այնպես ավելացած կլինի, քանի որ նրանք չեն վճարում տոկոսները. և ամեն ամիս գումարի չափը մեծանում է»:  

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» կողմից ներկայացուցչի՝ նախնական լսումներին չներկայանալը հիմնավորվեց այն բանով, որ ՄԱԴ-ը իրավունք չունի քննել տվյալ գործը։ Վերաքննիչ դատարանի կողմից առարկումը մերժելուց հետ էլ (ՌԴ-ն  հանդիսանում է «Նաիրիրտի»  դրամական պարտավորությունների իրականացման վայրը, «Նաիրիտում» բաժնետոմսեր ունի ՌԴ-ում գրանցված իրավաբանական անձը և վարկային համաձայնագրի երաշխավորը նույնպես «Նաիրիրտ գործարան» ՓԲԸ-ն է) պատասխանող կողմը չներկայացավ։

Միխայիլ Կուլիկովը դատավորին առաջարկեց դադարեցնել գործի նախնական լսումները և անցնել գործի քննությանը հիմնական դատական նիստին։ Մերժելու հիմք  չկար, և դատավորը հեռացավ որոշում կայացնելու․պատասխանող կողմը ՝ Rhinoville Property Limidet-ը և 2-րդ պատասխանող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն  նորից են տեղեկացվելու այն մասին, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:40-ին, Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայանալու է  հիմնական դատական նիստը։ 

Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարանը» չգիտես ինչպես դարձել էր Rhinovile Property Limited-ի բաժնետեր, և, փաստորեն, այլևս որպես այդպեսին Rhinovile Property-ն գոյություն չունի, և նույն ընկերության բոլոր պարտավորությունների պատասանատուն միմիայն «Նաիրիտ գործարանն» է: 

 Հ.Գ.  Մինչ դատական նիստի սկսվելը մի երիտասարդ, անհանգիստ կերպով և փոքր-ինչ հուզված մեզանից փորձում էր հետաքրորվել՝ արդյոք նախորդ լսումներին շոշափվել է Սերգեյ Կուլիկովի անունը (հիշեցնենք, որ վերջինս Միջպետական բանկի նախկին փոխնախագահն էր, որը ևս ներքաշված է այս գործի մեջ): Նա ձեռքին  ուներ մի քանի տպագիր նյութեր (այդ թվում նաև «Հետքի» հոդվածները) և հավաստիացնում էր, որ Ս.Կուլիկովի քրոջ որդին է ու ընդամենը հետաքրքրված է քեռու իմիջով, դրա համար ցանկանում է մասնալցել դատալսմանը: Հետո բողոքեց, որ քեռին այդ «գողացած փողերով» իր երեխաներին տներ է գնել, իսկ ինքն անմասն է մնացել։ Այնուհետև նա մոտեցավ Միջպետական բանկի իրավաբանին` Միխայիլ Կուլիկովին, ինչ-որ հարցեր տվեց։ Դատական նիստին նա այդպես էլ չեկավ:


Գլխավոր էջ



Այս թեմայով

... կարդացեք ավելին ««Նաիրիտ գործարան». հետաքննություն» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված