Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

Մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքն ու մեր հրամանատարին



«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որում մասնավորապես նշված է.

«Ազգուրաց և հայրենադավ ուժերը սպանության սպառնալիք են ուղղել Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, մեր մարտական ընկեր, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ժիրայր Սէֆիլյանին, ինչպես նաև հետապնդում և հալածում են նրա քաղաքական համախոհներին:

Մեր հայրենիքում սովորական երևույթ է դառնում մարդկանց ահաբեկումը նրանց հայրենանվեր գործունեության համար: Նման օրինակ է սույն թվականի ապրիլի 2-ին Հայրենիքի և իր գյուղի հոգսերով ապրող Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանությունը: Հրաչ Մուրադյանը նաև Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից էր: Նրա սպանության մեղավորները մինչ օրս չեն բացահայտվել և անպատիժ են մնացել: Իսկ անպատժելիության այդ մթնոլորտը հարուցում է հանրության զայրույթը և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Իրավապահ մարմինները պարտավոր են օր առաջ բացահայտել և պատժել այսպիսի հանցագործությունները, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իրենց վրա:

Ժիրայր Սէֆիլյանն այն քչերից մեկն է, որ Լիբանանից հայրենիքի կանչով եկավ ու մասնակցեց ազատամարտին` գլխավորելով Արցախի լեգենդար զորամասերից մեկը և փառքով ու պատվով պսակելով իր և իր ընկերների անունը: Պատերազմի ժամանակ և դրանից հետո նա երբեք թալանով չի զբաղվել և նույնը թույլ չի տվել իր ենթականերին, երբեք նյութապաշտ չի եղել ու այժմ էլ չէ, զինվորի կյանքի հաշվին կարիերա չի ստեղծել, զինվորի հացն ու հագուստը չի յուրացրել և ազգային արժանապատվությունը վեր է դասել ուսադիրներից: Նա օլիգարխ չէ, հանցագործ չէ, դավաճան չէ, ուրիշի հացը չի ուտում և չի քծնում: Ժիրայր Սէֆիլյանը եղել ու մնում է հայրենիքին և իր ժողովրդին նվիրված հայ զորավար:

Այս ամենից հետո մնում է ենթադրել, որ Ժիրայր Սէֆիլյանին սպառնացողները նպատակ են դրել ոչնչացնելու ազգային մտածողություն ունեցող և հայրենիքին նվիրված հայորդիներին:

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ նվիրյալ հայորդիներին ահաբեկողները կրակի հետ են խաղում:

Մենք, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր, պաշտպանել ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքն ու մեր հրամանատարին»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (4)
1. Մլեհ Իշխանեան (Պէյրութ)17:02 - 3 հունիսի, 2013
Եթէ գործը հասաւ Ժիրայր Սեֆիլեանի պէս անբասիր հայրենասէրին ու պարկեշտ մարդուն հալածելուն ու սպառնալուն, սա արդէն Հայաստանի վերջի սկիզբն է:
2. Մաքսիմ Ասատրյան22:59 - 3 հունիսի, 2013
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ սպառնացողները պետք է իր ողջ ազգով այրվեն դժողքի կաթսաներում: Նա ազգի հանար այն արժեքը ունի, ինչ արժեք ունեին մեր մեծ զորավարներից յուրաքանչյուրը, նաև գումարած նրա հազարապատիկ քաջությունը՝ այս օրերի պայքարը, ընդեմ այսօրվա՝ նեխած, փթած, ազգակործան, անառակաբարո վարչախմբին, որի հենց գործն է սպառնալիքներ հետևից թաքուն խփելը, բայց թող խելքը գլուխը հավաքի, եթե մի չնչին գործում է՝ խաշի մեջ թաղված:
3. Ելենա Աթոյան13:04 - 4 հունիսի, 2013
Այս ողորմելի վարչախմբի վերջն, իրոք, եկել է: Եթե Ժիրայր Սեֆիլյանի գլխի մի մազը փորձեն թեքել` ամբողջ ՀԱՅ ԱԶԳԸ կհոշոտի այդ տականքներին: Հերիք էղավ-բոլ էղավ` նմուշի համար ոչ մի ՀՀԿ-ական իրենց պարագլխով ՉԵՆՔ ԹՈՂՆԻ:
4. Artur19:28 - 23 հունիսի, 2013
akh ad shakalnerun hed iranc lizvov di khosis.ad mardiq ein or irenc pes shakalnerun hamar arunner@ tapecin.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված