Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

«Հարավային Կովկաս» գեղարվեստական ալմանախի շնորհահանդեսը Ստեփանակերտում



Ապրիլի 3-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Հարավային Կովկաս» գեղարվեստական ալմանախի երրորդ համարի շնորհահանդեսը: Ալմանախը հրատարակվում է International Alert բրիտանական ոչ կառավարական կազմակերպության «Հաշտատարարություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում և UK Conflict Pool-ի ու Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

Ալմանախում զետեղված են հարավկովկասցի 22 արձակագրի ու բանաստեղծի, 6 նկարիչի ստեղծագործություններ և հարցազրույցներ մշակույթի ներկայացուցիչների հետ: Ալմանախի նպատակն է մշակույթի միջոցով ավելի թափանցիկ դարձնել Հարավային Կովկասի ժողովրդներին բաժանող սահմանները: Այդ ստեղծագործություններով փորձ է արվում ցույց տալ, որ չնայած պատերազմական պայմաններին՝ շատ մարդիկ, այնուամենայնիվ, պահպանել են մարդկայնությունը:

«Այս համարը նաև աչքի է ընկնում նրանով, որ ավելի շատ ղարաբաղցի գրողներ են ընդգրկվել, քան նախորդ համարներում: Այս համարում էլ դարձյալ տեղ գտան Աշոտ Բեգլարյանի պատմվածքները, որի գրեթե բոլոր ստեղծագործությունները նվիրված են պատերազմին,- ասաց ալմանախի խմբագրական կոլեգիայի անդամ Ժաննա Կրիկորովան, ով նաև խարոհուրդ տվեց կարդալ Սուսաննա Հարությունյանի «Քարտեզ առանց ցամաքի ու ջրերի» վիպակը: Ժաննա Կրիկորովայի խոսքով՝ «սյուժեի ու մատուցման եղանակով այդ ստեղծագործությունը ֆանտաստիկ է»:

Ժաննա Կրիկորովան նաև խոսեց Արցախի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Գագիկ Բաղունցի ու ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյանի պատմվածքների մասին, ովքեր առաջին անգամ են հանդես գալիս որպես գրող:

International Alert-ի նախաձեռնությամբ ու Եվրամիության ֆինանսավորմամբ Հարավային Կովկասի բոլոր 6 հանրապետությունների մշակույթի գործիչների միջև 2012-ի հունիսին տեղի ունեցավ 4-օրյա հանդիպում Մեծ Բրիտանիայի Ֆարնհամ քաղաքում:

«Այնտեղ քննարկման շնորհիվ ծվեցին բազմաթիվ նոր գաղափարներ, թե ինչպես կարելի է մշակույթի գործիչներին մասնակից դարձնել խաղաղասիրական ծրագրերին»,- ասաց Ժաննա Կիրկորովան:

Գրող Աշոտ Բեգլարյանը մտավորականների միջև երկխոսությունը շատ կարևոր է համարում լարվածության մթնոլորտում ապրող տարածաշրջանի համար: Ֆարնհամում նրա արած առաջարկով ալմանախի երրորդ համարում մեծ տեղ տրվեց «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում ապրող մարդու հոգեվիճակը ներկայացնելուն:

«20 տարի է անցել, իսկ դա բավականին է մեզ հետ պատահած բախտորոշ դեպքերը գեղարվեստական տեսանկյունից ընդհանրացնելու ու վերաիմաստավորելու համար»,- ասաց Աշոտ Բեգլարյանը:

Շնորհահանդեսի վերջում Ժաննա Կրիկորովան իր համոզմունքը հայտնեց, որ գեղարվեստական գրականությունը հաճախ ավելի հավաստի է լինում, քան պատմական այլ աղբյուրները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված